Հա

Մշակոյթ

07/03/2023 - 13:30

«Ֆրանսիայում յայտարարել են, որ վերականգնումից յետոյ՝ 2024թ. վերջին, կը բացւի Փարիզի Աստւածամօր տաճարը». AP

Փարիզի Աստւածամօր տաճարի վերականգնումը բաւական արագ է ընթանում, եւ այն հնարաւոր կը լինի բացել 2024թ. վերջին, տեղեկացրել է Associated Press-ը՝ յղում կատարելով ֆրանսիացի պաշտօնատար անձանց յայտարարութիւններին։

«alikonline.ir» - Փարիզի Աստւածամօր տաճարի վերականգնումը բաւական արագ է ընթանում, եւ այն հնարաւոր կը լինի բացել 2024թ. վերջին, տեղեկացրել է Associated Press-ը՝ յղում կատարելով ֆրանսիացի պաշտօնատար անձանց յայտարարութիւններին։ Գրում է News.am-ը:

Տաճարի վերականգնման պատասխանատու, գեներալ Ժան-Լուի Ժորժլենի խօսքով՝ Աստւածամօր տաճարի հանրայայտ սրածայր աշտարակը, որը վնասւել էր 2019թ. հրդեհից, «այս տարի աստիճանաբար կը սկսի նորից երեւալ տաճարի վրայ, ինչը նրա վերածննդի հզօր ազդանշանը կը դառնայ»։

Associated Press-ի հարցազրոյցում գեներալը նշել է, որ «սրածայր աշտարակի վերադարձը Փարիզի երկնքում... կը դառնայ խորհրդանիշն այն բանի, որ մենք յաղթում ենք Փարիզի Աստւածամօր տաճարի համար մղւող ճակատամարտում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։