Հա

Մշակոյթ

11/03/2023 - 11:10

«Ամէն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմը դարձաւ պատմութեան մէջ ամենատիտղոսակիրը

«Ամէն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմը դարձաւ պատմութեան ամենատիտղոսակիր ֆիլմը։ 

«alikonline.ir» - «Ամէն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմը դարձաւ պատմութեան ամենատիտղոսակիր ֆիլմը։ Ըստ Panorama.am-ի՝ գրում է Gazeta.ru-ն գրում է, յղում անելով IGN-ին։

Դէն Քւանի եւ Դանիէլ Շէյներտի ֆիլմն այս պահի դրութեամբ ունի 158 մրցանակ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Թագաւորի վերադարձը» ֆիլմինին՝ 101 մրցանակով։

Հաշւարկելիս IGN-ի խմբագիրները հաշւի են առել քննադատների եւ մասնագէտների ազդեցիկ կազմակերպութիւնների անւանակարգերը, ինչպէս նաեւ յայտնի կինոմրցանակներ՝ Golden Globe, Indie Spirits, Սցենարիստների եւ Պրոդիւսերների գիլդիայի մրցանակները եւ այլն։

«Ամէն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը դարձել է նաեւ «Օսկար 2023»-ի անւանակարգերի քանակով առաջատարը՝ նա ունի 11-ը։ Ֆիլմը նւիրւած է մի կնոջ, ով կարողանում է տեսնել իր տարբերակները զուգահեռ աշխարհներում եւ տեղաշարժւել նարնց միջով եւ փորձում է փրկել նրանց կործանումից։ Ժապաւէնը թողարկւել է 2022 թւականի գարնանը եւ հաւաքել է աւելի քան 103 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով A24 ստուդիայի պատմութեան մէջ ամենայաջող նախագիծը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։