Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնւած ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին եւ 11-ին» յօդւածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեքի «Աշխարհի ողջ յիշողութիւնը» միջազգային կինոփառատօնի ընթացքում ցուցադրւելիք Համօ Բեգնազարեանի երեք ֆիլմերին եւ հրապարակել է ցուցադրութիւնների ծրագիրը:
«alikonline.ir» - Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնւած ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին եւ 11-ին» յօդւածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեքի «Աշխարհի ողջ յիշողութիւնը» միջազգային կինոփառատօնի ընթացքում ցուցադրւելիք Համօ Բեգնազարեանի երեք ֆիլմերին եւ հրապարակել է ցուցադրութիւնների ծրագիրը: Այս մասին գրում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։
Ինչպէս նշւած է յօդւածում, Համօ Բեգնազարեանի վերականգնւած երեք ֆիլմերը, որոնք կը ցուցադրւեն «Աշխարհի ողջ յիշողութիւնը» կինոփառատօնի շրջանակում, անփոխարինելի ժառանգութիւն են։
Յօդւածում խօսւում է Համօ Բեգնազարեանի եւ իր ֆիլմերի մասին, նշելով որ, Համօ Բեգնազարեանը 1920-1950թթ. սովետական կինոյի ականաւոր կինոգործիչ էր, հայ կինոյի հիմնադիր, 30 լիամետրաժ եւ վաւերագրական խորհրդային կինոյի պատմութեան մէջ օրինակը չունեցող ֆիլմերի հեղինակ: Բեգնազարեանը կինոյի՝ որպէս մշակութային էմանսիպացիայի գործիքի ջերմեռանդ պաշտպան էր՝ կողմնակից: