Ռոդէնի քանդակը կը տեղափոխւի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կը տեղադրւի Շառլ Ազնաւուրի արձանը։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի աւագանու անդամ Իզաբելլա Աբգարեանը։
«alikonline.ir» - Ռոդէնի քանդակը կը տեղափոխւի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կը տեղադրւի Շառլ Ազնաւուրի արձանը։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի աւագանու անդամ Իզաբելլա Աբգարեանը։ Տեղեկացնում է News.am-ը:
«Նախօրէին աւագանու մեր յանձնաժողովին ներկայացւեց նախագիծ, ըստ որի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում մտադրութիւն կայ տեղադրել Շառլ Ազնաւուրի արձանը, իսկ Ռոդէնի՝ Ժիւլ Բաստիէն Լըպաժի քանդակը կը տեղափոխւի այլ վայր՝ կրկին նոյն հրապարակում:
Ըստ պայմանագրի՝ Ռոդէնի քանդակը պէտք է լինի հէնց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկւում է երկու վայր. մէկը Օպերայի շէնքի մօտի անցումից, երբ անցնում ենք դէպի Կոնսերւատորիայի պուրակ՝ փողոցը կիսող մէջտեղի հատւածում, միւսը՝ Սարեանի պուրակի առջեւի հատւածում, որտեղ տաքսիներ էին կայանում:
Հարցիս, թէ ինչո՞ւ Ազնաւուրի արձանը չի տեղադրւում Ազնաւուրի հրապարակում, ինչն աւելի տրամաբանական կը լինէր, մշակոյթի վարչութեան պետը պարզաբանեց, որ արձանը շատ մեծ է լինելու, ուստի այդ հրապարակում յարմար հատւած չկայ:
Նշեմ նաեւ, որ նոյն արձանից տեղադրւելու է նաեւ Ֆրանսիայում»,- նշել է նա: