Հա

Մշակոյթ

13/03/2023 - 08:54

«Օսկար-2023». ովքեր են այս տարւայ մրցանակակիրները

54-ամեայ Բրենդան Ֆրէյզերը կիրակի օրը Լոս Անջելէսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխութեան 95-րդ մրցանակաբաշխութեան ժամանակ «Կետը» ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակին:

«alikonline.ir»- 54-ամեայ Բրենդան Ֆրէյզերը կիրակի օրը Լոս Անջելէսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխութեան 95-րդ մրցանակաբաշխութեան ժամանակ «Կետը» ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակին: Գրում է Panorama.am-ը:

Հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել 95-րդ անգամ։ Այն տեւել է մօտ երեք ժամ։

Յաղթողները որոշւել են 23 անւանակարգերում։

Այսպիսով, «Տարւայ լաւագոյն ֆիլմ» անւանակարգում յաղթել է Դանիէլ Շայներտի եւ Դէն Կւանի «Ամէն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը։ Գլխաւոր մրցանակի՝ «Տարւայ լաւագոյն ֆիլմ» կոչման համար պայքարում էին տասը ֆիլմ։

«Ամէն ինչ ամէն տեղ միանգամից» ֆիլմը ներկայացւել է 11 անւանակարգերում եւ, բացի կինոակադեմիայի գլխաւոր մրցանակից, արժանացել է «Ոսկէ ասպետի» արձանիկին, այդ թւում՝ ռեժիսուրայի, սցենարի, մոնտաժի, գլխաւոր կանացի եւ երկրորդ պլանի դերերի համար։

«Լաւագոյն ռեժիսորներ» անւանակարգում յաղթող են ճանաչւել Դէն Կւանն ու Դանիէլ Շէյներտ «Ամէն ինչ ամենուր եւ միանգամից»» ֆիլմի համար։

«Տարւայ լաւագոյն դերասանուհին» դարձել է չինական ծագումով մալայզիացի Միշէլ Եոն՝ նոյն «Ամէն ինչ ամենուր եւ միանգամից»» ֆիլմում իր դերի համար։

Մնացած անւանակարգերում յաղթողներն են՝

«Երկրորդ պլանի լաւագույն դերասանուհի»՝ Ջէյմի Լի Քերթիս («Everything Everywhere»)
«Երկրորդ պլանի լաւագոյն դերասան»՝ Կէ Հոյ Կուան
«Լաւագոյն օրիգինալ սցենար»՝  Ամէն ինչ ամենուր եւ միանգամից»
«Լաւագոյն ադապտացւած սցենար»՝ «Խօսում են կանայք», 2022 թ
«Լաւագոյն օպերատոր»՝ Ջէյմս Ֆրենդ Էրիխ Մարիա Ռեմարկի «Im Westen nichts Neues» («Արեւմտեան ճակատում նորութիւն չկայ») վէպի էկրանաւորման համար,
«Լաւագոյն անիմացիոն ֆիլմ «Պինոկիօ Գիլերմօ դէլ Տորօ», 2022 թ
«Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ»՝ « Արեւմտեան ճակատում նորութիւն չկայ»
«Լաւագոյն կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ»՝ «Փղերի շշուկները» (2022)
«Լաւագոյն վիզուալ էֆեկտներ»՝  «Աւատար՝ ջրի ճանապարհը» (2022):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։