«Որշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Շառլ Ազնաւուրի» հիմնադրամի հետ դեռեւս նախորդ տարւանից անցկացւած քննարկումները, երբ առաջարկւեց Երեւան քաղաքում տեղադրել Շառլ Ազնաւուրի յիշատակը յաւէրժացնող յուշարձան»,-Երեւանի աւագանու նիստում յայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Աւինեանը՝ զեկուցելով նիստի առաջին նախագիծը, որը վերաբերում է Շառլ Ազնաւուրի արձանի տեղադրման մասին նախագծին:
«alikonline.ir»- «Որշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Շառլ Ազնաւուրի» հիմնադրամի հետ դեռեւս նախորդ տարւանից անցկացւած քննարկումները, երբ առաջարկւեց Երեւան քաղաքում տեղադրել Շառլ Ազնաւուրի յիշատակը յաւէրժացնող յուշարձան»,-Երեւանի աւագանու նիստում յայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Աւինեանը՝ զեկուցելով նիստի առաջին նախագիծը, որը վերաբերում է Շառլ Ազնաւուրի արձանի տեղադրման մասին նախագծին: Գրում է Panorama.am-ը:
Աւինեանը տեղեկացրեց, որ Շառլ Ազնաւուրի արձան տեղադրւելու է նաեւ Փարիզում եւ նւիրւած է լինելու մեծանուն հայ երգչի 100-ամեակին, իսկ արձանը, նախնական տւեալներով, ձուլւելու է Վրաստանում:
Նա յայտնեց, որ նախնական քննարկումների ժամանակ դիտարկւել էր Շառլ Ազնաւուրի հրապարակում արձանի տեղադրումը:
«Սակայն հաշւի առնելով, որ մենք ունէինք Օգիւստ Ռոդէնի «Ժիւլ Բաստիէն Լեպաժ» արձանի տեղափոխման հարցը՝ Ֆրանսիայի հրապարակում աւելի տեսանելի եւ քաղաքացիների համար դիտարկելի հատւած, այս երկու առաջարկները միաձուլւել են մէկ որոշման մէջ եւ առաջարկւում է Շառլ Ազնաւուրի յուշարձանը տեղադրել հէնց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատւածում, իսկ Օգիւստ Ռոդէնի արձանը տեղափոխել նոյն Ֆրանսիայի հրապարակի մայթեզրին աւելի մօտ հատւած»,-յայտարարեց փոխքաղաքապետը:
Նա յայտնեց, որ հանրութիւնը չի կարողանում ուսումնասիրել Ռոդէնի քանդակը, քանի որ հրապարակի կենտրոնում է, բայց քանդակի յանձնման պայմանագրով նախատեսւած է, որ այն պէտք է հասանելի լինի հանրութեանը:
Աւինեանի խօսքով՝ Ռոդէնի քանդակի իմաստն այն է, որ վերացւել է քանդակի եւ հանդիսատեսի միջեւ անջրպետը եւ այդ նպատակով քանդակի պատւանդանը փոքրացնելով, այն մօտեցրել է հանդիսատեսին:
Աւինեանը զեկուցեց նաեւ դերասան Սօս Սարգսեանի և ռեժիսոր Հենրիկ Մալեանի անուններով Երեւանում փողոցներ անւանակոչելու մասին նախագծերը: