Ստեփանակերտում վերսկսւել է ազգագրական երգ ու պարի «Տնջրէ» համոյթի գործունէութիւնը, որին զուգահեռ նաեւ պարերի ուսուցումը:
«alikonline.ir» - Ստեփանակերտում վերսկսւել է ազգագրական երգ ու պարի «Տնջրէ» համոյթի գործունէութիւնը, որին զուգահեռ նաեւ պարերի ուսուցումը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում տեղեկացրեց «Տնջրէ» համոյթի պարուսոյց Մարիամ Անդրէասեանը պատմելով, որ «Տնջրէ»-ն իր գործունէութիւնը սկսել էր 2013 թւականից, երբ Երեւանից Սարգիս Պարսամեանը եկաւ Արցախ՝ պարեր սովորեցնելու, դրանք հանրայնացնելու նպատակով։
«Համոյթի ունեցած ձեռքբերումներից էր մասնակցութիւնը ունենալով՝ «Գութան 2019» Հայաստանի ազգային-աւանդական երգի-պարի ամենամեայ փառատօնին։
Յեպատերազմեան շրջանում «Տնջրէ»-ն որոշ ժամանակով դադարեցրել էր իր գործունէութիւնը։ Այժմ վերսկսել ենք»,- ներկայացրել է պարուսոյցը։
Նրա խօսքով` տարիների ընթացքում նաեւ որոշ խնդիրների են բախւել, յատկապէս տղաներին ազգագրական պարերում ընդգրկելու առումով։
Պատերազմից յետոյ խնդիրը լուծւել է եւ արդէն 2023 թւականի յունւարին կազմակերպւած հերթական բաց դասից յետոյ խումբը վերսկսել է իր գործունէութիւնը։
Մեր զրուցակիցը նշեց, որ ներկայում ազգագրական երգ ու պարի համոյթի նպատակը նորեկների ուսուցումն է։ Այնուհետեւ նախատեսում են մասնակցել մշակութային միջոցառումների եւ ազգային պարերի հանրայնացմանը։
Համոյթի անդամ կարող են դառնալ բոլոր ցանկացողները, իսկ դասընթացներն անվճար են։