Հա

Մշակոյթ

24/05/2023 - 09:30

ՆՈՐ ԳԻՐՔ. «Հաջ Ջալալ» գրքի հայերէն թարգմանութեան շնորհանդէսը՝ Թեհրանում

Մայիսի 18-ին, Թեհրանի Գրքի 34-րդ միջազգային ցուցահանդէսի «Ազգութիւնների դահլիճ»-ում տեղի է ունեցել ժամանակակից պարսկուհի գրող Լէյլա Նազարի Գիլանդէի «Հաջ Ջալալ» յուշագրական գրքի հայերէնի, անգլերէնի եւ արաբերէնի թարգմանւած հատորների շնորհանդէսը՝ պետական պատասխանատուների, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանի եւ Հայաստանից ժամանած գրքի հայերէն օրինակի թարգմանիչ Գէորգ Ասատրեանի եւ գրքի հեղինակի ներկայութեամբ:

Մայիսի 18-ին, Թեհրանի Գրքի 34-րդ միջազգային ցուցահանդէսի «Ազգութիւնների դահլիճ»-ում տեղի է ունեցել ժամանակակից պարսկուհի գրող Լէյլա Նազարի Գիլանդէի «Հաջ Ջալալ» յուշագրական գրքի հայերէնի, անգլերէնի եւ արաբերէնի թարգմանւած հատորների շնորհանդէսը՝ պետական պատասխանատուների, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանի եւ Հայաստանից ժամանած գրքի հայերէն օրինակի թարգմանիչ Գէորգ Ասատրեանի եւ գրքի հեղինակի ներկայութեամբ:

Հեղինակը գրի է առել Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմում երեք անգամ վիրաւորւած եւ քիմիական ռումբի պայթիւնից կոնտուզիա տարած՝ անձնուրաց, առաջին կարգի հաշմանդամ եւ տարիներով մոռացութեան մատնւած՝ Հաջ Ջալալ Հաջիբաբայի-ի յուշերը, ով նոյն պատերազմի ճակատներում կորցրել էր իր որդիներից երկուսին ու երկու փեսաներին ու մի որդին էլ 50%-ով հաշմանդամ է դարձել: Նշելի է, որ գրքի պարսկերէն բնագիրը արդէն հասել է 60-րդ տպագրութեան:

Գէորգ Ասատրեանը ներկայիս աւելի քան քսան անուն պարսկերէն գրքերի թարգմանիչն է, որի թարգմանած գրքերից մի քանիսը Իրանում արժանացել են պետական եւ ոչ-պետական մրցանակների:

Նշենք նաեւ պատկան մարմինների կողմից օրաթերթիս տեղեակ չպահելու պատճառով հայաստանցի շնորհալի թարգմանչի սոյն յաջողութեան լուրը քաղել ենք տեղական լրատւամիջոցներից:

 

Յարակից լուրեր

  • ՆՈՐ ԳԻՐՔ. «Մի նաւաբեռ մեխակ Հրանտ Դինքի համար»
    ՆՈՐ ԳԻՐՔ. «Մի նաւաբեռ մեխակ Հրանտ Դինքի համար»

    Աննա Դաւթեանի հեղինակած «Մի նաւաբեռ Մեխակ Հրանտ Դինքի համար» գիրքը դրամատիկ պիէս է՝ մէկ գործողութեամբ, առանց շարժումների, մանրամասների, բացատրութիւնների եւ բեմական ձեւաւորումների. առանց իրադարձութիւնների վայրն ու ժամանակը նշելու։

  • Գիրք՝ մարդասիրական նպատակով. «Նինա Մովսիսեան-28 նկարչութիւն»
    Գիրք՝ մարդասիրական նպատակով. «Նինա Մովսիսեան-28 նկարչութիւն»

    Ո՞վ էր 23-ամեայ շնորհալի Նինան, որին այդ տարւայ ապրիլի 26-ին՝ անողորմ մահը հնձեց ուրիշ հազարաւորների հետ դեռ ապրողներիս միջից:

    Բազմաշնորհ ու բացառիկ տաղանդով հարուստ Նինա Մովսիսեանը, ով վաղ երիտասարդութեան շեմին արեան քաղցկեղի հերթական զոհը դարձաւ, գունաւոր մատիտ է ձեռքն առել երկուսեւկէս տարեկանից եւ արդէն չորս տարեկանում փայլել էր իր նկարչական տաղանդով ու արժանացել էր Ճապոնիայում կայացած մանկական նկարչութեան միջազգային ցուցահանդէսի բրոնզէ մրցանակին, որից յետոյ նկարչութիւնը (ի մասնաւորի՝ գծանկարը) դարձել էր նրա նւիրումը՝ համալսարանական ուսման նրա ընտրած ճիւղը: 

  • El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լաւատես է Իսպանիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում
    El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լաւատես է Իսպանիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում

    Իսպանիայում առաջին անգամ լոյս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց Ցեղասպանութեան մասին: «Հայոց Ցեղասպանութիւն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլօ համալսարանի արդի համաշխարհային պատմութեան դասախօս, իրաւաբան Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքական կառավարութեան կողմից իրականացւած մեծ եղեռնագործութիւնը եւ պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար:

  • «Իրանի արեւը». հայ գրողները՝ Իրանի մասին
    «Իրանի արեւը». հայ գրողները՝ Իրանի մասին

    Հայաստանի գրողների միութիւնը, Էդւարդ Միլիտոնեանի նախաձեռնութեամբ սկսում է նոր ՝«Մենք եւ աշխարհը» գրական նախագիծը, որը կը ներկայացնի հայ դասական եւ ժամանակակից գրողների գործերը տարբեր երկրների ու ժողովուրդների գրական մշակոյթների մասին:

  • Լոյս է տեսել «Հայ-իրանական դիւցազնավէպը»
    Լոյս է տեսել «Հայ-իրանական դիւցազնավէպը»

    Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի հրատարակչութիւնը ներկայացնում է նոր գիրք: Լոյս է տեսել «Ռոստամ Զալ» Հայ-իրանական դիւցազնավէպը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։