83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թերնէրը։
«alikonline.ir» - 83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թերնէրը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրել է Mirror-ը։
Ռոք-ն-ռոլի թագուհին մահացել է Շւէյցարիայի Ցիւրիխի մօտ գտնւող իր տանը երկարատեւ հիւանդութիւնից յետոյ:
Տարածւած յայտարարութիւնը հաստատում է, որ նա մահացել է տանը խաղաղ պայմաններում:
Մտերիմ ընկերների եւ ընտանիքի համար տեղի կունենայ հոգեհանգստի արարողութիւն:
Նա ծնւել է 1939 թւականի նոյեմբերի 26-ին Նաթբուշում, Թենեսի, ԱՄՆ։
Երգչուհին համբաւ է ձեռք բերել 1960-ականների վերջին որպէս Ike & Turner Revue խմբի երգչուհի, բայց հետագայում սկսել է հանդէս գալ միայնակ:
Նրա ամենամեծ հիթերը ներառում են «What's Love Got To Do With It», «Private Dancer» եւ «The Best»: