Հա

Մշակոյթ

14/08/2013 - 11:20

Յովհաննէս Թումանեանի համանուն հեքիաթի հիման վրայ նկարահանւել է «Ծիտը» մուլտֆիլմը

«Գաղափարը ծնւել է դեռեւս անցեալ տարի, երբ նոյեմբերին գնացի Շուշի, եւ սկսեցինք երեխաների հետ տիկնիկներ պատրաստել՝ օգտագործելով մանրանկարչութեան տարբեր նմուշներ, այդտեղից էլ գաղափար ծնւեց մի կարճ մուլտֆիլմ նկարահանել, որտեղ կամփոփւի մեր ողջ աշխատանքը»,- ասաց Մ. Աւագեանը:

«armenpress.am» - «Նարեկացի» արւեստի միութեան աջակցութեամբ Յովհաննէս Թումանեանի համանուն հեքիաթի հիման վրայ նկարահանւել է «Ծիտը» մուլտֆիլմը, որը կը գայ համալրելու մանուկների սիրւած մուլտֆիլմերի շարքը եւ իր ներդրումը կունենայ երեխաների դաստիարակութեան գործում:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին միութիւնից, մուլտֆիլմի ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ Մայդա Շանդէզ Աւագեանը կարեւորում է նման մուլտֆիլմերի գոյութիւնը, քանզի դրանք ունեն ուսուցողական եւ խրատական բնոյթ:
«Գաղափարը ծնւել է դեռեւս անցեալ տարի, երբ նոյեմբերին գնացի Շուշի, եւ սկսեցինք երեխաների հետ տիկնիկներ պատրաստել՝ օգտագործելով մանրանկարչութեան տարբեր նմուշներ, այդտեղից էլ գաղափար ծնւեց մի կարճ մուլտֆիլմ նկարահանել, որտեղ կամփոփւի մեր ողջ աշխատանքը»,- ասաց Մ. Աւագեանը:
Արդիւնքում՝ «Նարեկացի» արւեստի միութեան հետ համատեղ՝ ստեղծւել է առաջին մուլտֆիլմը՝ «Գիրք մանկաց»-ը, որի յաջողութիւնից յետոյ՝ գաղափար ծնւեց մուլտֆիլմ նկարահանել Յովհաննէս Թումանեանի հեքիաթի հիման վրայ՝ պայմանաւորւած նաեւ նրանով, որ Շուշիի «Նարեկացի» արւեստի միութիւնում տարին թումանեանական է:
Մայդա Շանդէզ Աւագեանը կամաւոր է Ֆրանսիայից, նա մասնագիտութեամբ բեմանկարչուհի է եւ արդէն երկար ամիսներ աշխատում է «Նարեկացի» արւեստի միութեան երեխաների հետ:
Աշխատանքն արւել է «Նարեկացի» արւեստի միութեան ֆիլմերի պատասխանատու Արեւիկ Աւանէսեանի հետ, որը նաեւ սցենարի համահեղինակն է: «Մուլտֆիլմի վրայ արհեստավարժ աշխատանք է արւել: Իմ եւ Մայդայի կողմից գրւել է սցենարը, աշխատել ենք շուրջ հինգ ամիս: Տիկնիկները պատրաստւել են Շուշիի «Նարեկացի» արւեստի միութեան երեխաների ձեռքերով, նկարահանումն արւել է հէնց Շուշիում»,- նշեց Ա. Աւանէսեանը:
Որպէս այս նախագծի պրոդիւսեր՝ Արեւիկ Աւանէսեանը կարեւորում է յատկապէս Մայդայի ներդրումը՝ մուլտֆիլմի ստեղծման գործում, որի պատրաստակամութեան շնորհիւ է սա իրականութիւն դառնում:
Մուլտֆիլմի տեւողութիւնը 8 րոպէ է: Նախատեսւում է ունենալ նաեւ դրա ֆրանսերէն եւ անգլերէն տարբերակները: Մուլտֆիլմի հեքիաթասացը Կարէն Ջհանգիրովն է, իսկ ծտին մարմնաւորել է հնգամեայ Աւետիս Իսկէնեանը: Օգտագործւել է Արտօ Թունջբոյաջեանի երաժշտութիւնը՝ իր թոյլտւութեամբ եւ աջակցութեամբ: Մուլտֆիլմի դիտումը նախատեսւում է սեպտեմբերի 4-ին՝ «Նարեկացի» արւեստի միութիւնում, որը լինելու է փակ, իսկ առաջին ցուցադրութիւնը կը լինի նոյեմբերին:

Յարակից լուրեր

  • Դառնացած ժողովուրդ
    Դառնացած ժողովուրդ

    Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտւած էք մտածելու, չէք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիւանդութիւնների նման են, երբ դուք գիտէք, որ ձեր մարմնի մէջ կրում էք քաղցկեղի խոցը, բարակացաւի բացիլները կամ ժանտախտի թոյնը։ Չէք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պէտք է ձեզ յաղթահարեն ու սպանեն, կամ դուք պէտք է մարդկային հանճարի տւած ամէն միջոցներով վեր կենաք ցաւերի դէմ ու ազատւէք, առողջանաք, իհարկէ, եթէ էնքան արիութիւն ու հասկացողութիւն ունիք։

  • Ամենաազգային հայ գրող Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրն ու գիրք նւիրելու խորհուրդը
    Ամենաազգային հայ գրող Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրն ու գիրք նւիրելու խորհուրդը

    Գրքի, ընթերցանութեան նկատմամբ հետաքրքրութիւնն ու սէրը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը՝ փետրւարի 19-ին, Հայաստանում նշւում է Գիրք նւիրելու օրը։

  • Լոյս է տեսել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը
    Լոյս է տեսել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը

    ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչութիւն» ՊՈԱԿ-ը լոյս է ընծայել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարանը», որի գլխաւոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչութեան» գլխաւոր խմբագիր-տնօրէն Յովհաննէս Այւազեանն է, հայ իրականութեան մէջ առաջին գրական հանրագիտարանն է։ Այն նաեւ յոբելեանական է եւ նւիրւած է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդեան 150-ամեակին։

  • Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում
    Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում

    20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ
    Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։