Հա

Մշակոյթ

Items filtered by date: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ, նոյեմբերի 11-ին հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոյ «Սիրիայի Քուրդստանի իրադարձութիւնները Թուրքիայի յարձակումից յետոյ» խորագրով: Օրւայ դասախօս էր հրաւիրւել Թեհրանի Պետական համալսարանի քաղաքականագիտութեան ամբիոնի դասախօս դոկտ. Ջաֆար Հաղփանահը:

Published in Թեհրան

Երէկ, նոյեմբերի 11-ի երեկոյեան, Թեհրանում «Սարայէ ղալամ» կոչւող կենտրոնում քննարկւեց «Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւններ» խորագրով գիրքը, որի հեղինակն է Իսլ. խորհրդարանի գրադարանի խորհրդարանական ուսումնասիրութիւնների խմբի քարտուղար Մանուչեհր Նազարին:

Published in Հասարակական

Սասուն քաղաքամասի 5-րդ փողոցն անւանակոչւել է հայ նահատակի՝ Ալֆրէդ Գաբրիի անունով: Նաեւ Զարքեշ պողոտայի Արասթու փողոցը անւանափոխւել եւ կոչւել է նահատակ՝ Վարդան Աղախանեանի փողոց:

Published in Թեհրան
Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019 14:30

12 նոյեմբերի 2019

Published in PDF

Ուսանողները շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։ Դաշնակցութիւնը այտարարում է, թէ գործընթացը ապաքաղաքական է, որին մասնակցում են ոչ միայն իրենց երիտասարդ կուսակցականները։ Իսկ Նիկոլ Փաշինեանը նախօրէին վստահեցրեց, որ Հայաստանի կրթական քաղաքականութիւնը ոչ թէ ԿԳՄՍ նախարարն է իրականացնում, այլ կառավարութիւնը։ Ասել է՝ եթէ խնդիր ունէք, դիմէք կառավարութեանը։ Վերջին իրադարձութիւնների շուրջ զրուցում ենք ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

Պետդեպարտամենտի աշխատակիցների հրապարակած գաղտնազերծւած հաշւետւութեան մէջ նշւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները «անյայտ ծագմամբ աերոզոլ» են կիրառել 2017 թւականի մայիսին Վաշինգտոնում:

Published in Հայ Դատ

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնում երէկ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Արմենուշ Առաքելեանի «Իմ չքնաղ երազ» գրքի շնորհանդէսը:

Published in Մշակոյթ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 12-ին մասնակցել է Քերման նահանգի վարչական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդէս է եկել ելոյթով:

Published in Իրան

ՀՅԴ գործիչ, քաղաքագէտ Վաչէ Բրուտեանն իր ֆէսբուքեան էջում գրում է. 

Նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրաւէրի մասին յայտնի էր դարձել դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ այս այցը հարցականի տակ էր, քանզի երկուստեք իրարամերժ յայտարարութիւններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին յիմար չլինել, այլապէս կը ոչնչացնի Թուրքիայի տնտեսութիւնը, միւս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է եւ ոչ մի խնդիր չկայ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ:

Published in Միջազգային
Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։