Հա

Մշակոյթ

Items filtered by date: Հինգշաբթի, 23 Յունւարի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դաւիթ Իշխանեանի ահազանգով Քարվաճառի շրջանի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարութիւնը դադարեցւել է՝ Yerkir.am-ը տեղեկանում է թեկնածուի ֆէյբուքեան գրառումից։

Արտաքին քաղաքականութեան, պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով ռուս փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկի խօսքով՝ ռուսական փորձագիտական դաշտում այսօր առանձնացնում են այնպիսի հասկացութիւնները, ինչպիսիք են՝ «ռուս-հայկական յարաբերութիւնները» եւ «Նիկոլ Փաշինեանը»:

Published in Միջազգային

Անցած տարի յունւարին Հայաստանի կառավարութիւնն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դաւոսի տնտեսական համաժողովին։ 

Եւ Փաշինեանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարւած «թաւշեայ յեղափոխութիւնն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելոյթներ էր ունենում, հարցազրոյցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառութիւնը, թէ ինչպէս են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով յաջողութիւնների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը եւ այլն։ 

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի հրաւէրով յունւարի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ նւիրւած Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքներին:

Շատ դժւար է գործնականում հիմնաւորել, որ Ամանորին ծախսւած 271 մլն. դրամի ծախսն է հիմնական այն գործօնը, որ այդ օրերի ընթացքում մօտ 9 մլրդ. դրամով շրջանառութիւնն աճել է մեր երկրում, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ երէկւայ ուղիղ եթերին հնչեցրած յայտարարութեանը:

Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, սուրբ Յովհաննէս Կարապետի տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ուր նշւեց նաեւ սոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Published in Նոր Ջուղա

Այս շաբաթ RMS Titanic Inc. ընկերութիւնը դիմում է ներկայացրել ԱՄՆ Արեւելեան Վիրջինիա նահանգի շրջանային դատարան՝ խորտակւած «Տիտանիկ» նաւից հեռագրական հաղորդիչ սարքը դուրս բերելու թոյլտւութիւն ստանալու համար:

Published in Այլ

Հայաստանի ծանրամարտի հաւաքականի անդամ, աշխարհի, Եւրոպայի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը յաւակնում է «Տարւայ ծանրամարտիկ» կոչմանը:

Published in Մարզական

Ատրպատականի հայոց թեմի հայաթափւած շրջաններում գոյութիւն ունեցող եկեղեցիների, գերեզմանատների եւ ազգային ու մշակութային արժէք ներկայացնող կառոյցների ցուցակագրումը եւ նկարագրութիւնը կատարելու նպատակով, թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, չորեքշաբթի, 13 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղալամլու գիւղը:

Published in Ատրպատական

Ժնեւում յունւարի 21-ին ԻՒՆԵՍԿՕ-ի կրթութեան միջազգային բիւրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրւել է Խորհրդի ղեկավար կոմիտէի նախագահ 2020-2021 թթ. համար։

Published in Մշակոյթ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։