Հա

Մշակոյթ

Items filtered by date: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը «Բարդագոյն իրավիճակն ունի պարզ բանաձեւեր» վերտառութեամբ յօդւած է հրապարակել, որում անդրադարձել է ՀՀ-ում եւ արցախում ստեղծւած իրավիճակին:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին կողմէ ստորագրուած յանձնուողական յայտարարութիւնը յետանկախ Հայաստանի ամենապարտուողական եւ միակողմանի զիջումներ ներառող փաստաթուղթն է: Հայկական ուժերը կը հեռանան ոչ միայն բանակցային փաստաթուղթերու մէջ նշուած տարածքներէն, այլ նաեւ Ազրպէյճանի վերահսկողութեան տակ կը ձգեն կարգավիճակի ճշդման համար միջազգային ընտանիքի կողմէ ընդունուած եւ նկատի առնուած քաղաքներ (նախկին ԼՂԻՄ-ի սահմաններ):

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցութեան յայտարարութիւնը ցոյց է տալիս, որ գործող իշխանութիւնը դեռեւս չի հասկացել, թէ ինչպիսի ահաւոր փորձանք է բերել Արցախի եւ Հայաստանի գլխին՝ աններելի յանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Նոյեմբերի 12-ին, ժամը 17։00-ին Արցախի յանձնման որոշման դէմ բողոքող եւ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը շարունակելու են հանրահաւաքը Մատենադարանի մօտ, որտեղից նախատեսւում է երթ: 

Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների դադարեցման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին:

Published in Միջազգային

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) կոչ է անում Միացեալ Նահանգներին անյապաղ վերականգնել Մինսկի խմբի գործընթացը՝ վերանայելով այն համաձայնագիրը, որը ստորագրւել է առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցութեան կամ համաձայնութեան: 

Published in Հայ Դատ

Միջէթնիկ հակամարտութիւնների փորձագէտ Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. 

Կանադան ի գիտութիւն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը։

Published in Միջազգային

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին յուշագիրը ստորագրւել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարար, գեներալ Սերգէյ Շոյգուի եւ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարի միջեւ տեսակապով բանակցութիւնների արդիւնքում:

Published in Միջազգային

Վստահ եմ, որ անգամ տեղեակ չէք, որ պատերազմի երրորդ օրւանից սկսած Զոհրաբ Մնացականեանին եւ Նիկոլ Փաշինեանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մէկ տասնեակից աւելի տարբերակներ՝ ամէն նորը նախորդից էականօրէն վատը: Իսկ Նիկոլը միշտ մերժում էր մինչեւ համաձայնեց կապիտուլիացիային՝ յանձնելով գրեթէ ամէն ինչ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։