MENU
«Կառավարութիւնը ողջունում է դժւարութիւնների յաղթահարման նպատակով ներկայացւած լուծման կառուցողական ու սրտցաւ առաջարկները»,- այս մասին՝ այսօր յուլիսի 19-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Բաղդադ կատարած այցի շրջանակներում՝ յուլիսի 19-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ իր գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպեց Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսէյնի հետ:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ այսօր յուլիսի 19-ին, Իրաք իրականացրած իր այցի մեկնարկին, Բաղդադի օդանաւակայանում լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադարձել է գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան հանգամանքների բացայայտման կարեւորութեանը, եւ յստակեցրել, որ գեներալ Սոլէյմանիի եւ իրաքցի գեներալ Աբու Մահդի ալ Մոհանդեսի սպանութեան միջադէպի հանգամանքները պարզելու նպատակով՝ իրաքցի իր գործընկերների հետ քննարկումներ է ծաւալելու:
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ յուլիսի 19-ին, նշում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը, որը ժողովրդի շրջանում յայտնի է որպէս Վարդավառ:
Մոլորակի ողջ հարստութեան կէսը պատկանում է 26 մարդկանց, մինչդեռ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնն ապրում է աճող անհաւասարութեան պայմաններում:
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքի, նրանց կողմից Մեծամօրի ատոմակայանին հարւածելու սպառնալիքի եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ:
Transfermarkt-ը կազմել է 21-րդ դարում ամենաշատ գոլեր խփած թիմերի վարկանիշային աղիւսակը: Այս ցուցանիշով առաջատարը կատալոնական «Բարսելոնա»-ն է, որը 1193 խաղում 2730 գոլ է խփել:
Հայ-ադրբեջանական սահմանին յուլիսի 18-ի լոյս 19-ի գիշերը, ինչպէս նաեւ այսօր՝ առաւօտեան, պահպանւել է յարաբերական անդորր։