MENU
Պաթոսային, ծաւալուն, անարգանքի կոնտեքստով ելոյթները, ի զօրու չեն մեր երկրի եւ ժողովրդի խնդիրներիը մեղմելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ հռետորական հարց ուղղելով Կառավարութեան քննադատներին, նրանցից պահանջելով առկայ խնդիրների լուծման համար իրենց հեղինակային ծրագիրը ներկայացնել:
«Բարեւ tv»-ն զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ։ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը խօսել է Լիբանանում միացեալ մարմնի ստեղծման մասին, որի նպատակն է ամբողջ աշխարհից ստացւող օժանդակութեան բաշխման աշխատանքների համակարգումը։
Սեւրի պայմանագիրը կնքւել է 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սեւր արւարձանում, այն ստորագրւել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սեւրում (Փարիզի մօտ), Թուրքիայի սուլթանական կառավարութեան եւ 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած դաշնակից պետութիւնների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա՝ Սերբերի, Խորւաթների եւ Սլովենների թագաւորութեան եւ, Հեջազի միջեւ:
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Սաութ քըլ Լըպնան» ռատիոկայանին հետ հարցազրոյցի մը ընթացքին յայտնեց, որ կառավարութեան հրաժարականէն ետք մուտք գործած ենք մութ փապուղիի մը մէջ:
Բէյրութի Հայ մարմնամարզական միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Միսաք Նաջարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով հայկական համայնքի կրած մարդկային եւ նիւթական կորուստներին:
Ամերիկացի միլիարդատէր, բարերար Բիլ Գէյթսը, որը զգալի աջակցութիւն է ցուցաբերում կորոնավիրուսային վարակի դէմ պատւաստանիւթի մշակման հարցում, լաւատեսական կանխատեսում է արել վարակի բուժման եւ պատւաստանիւթերի վերաբերեալ:
Իսլ. խորհրդարանը իր այսօրւայ նիստի օրակարգում ընդգրկւած Իրանի Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարի թեկնածու Հոսէյն Մոդարես Խիաբանիի արժանաւորութեան հարցով իրականացւած քննարկումների աւարտին, խորհրդարանականները ձայների 104 կողմ, 140 դէմ եւ 10 ձեռնպահ յարաբերակցութեամբ մերժեցին նրա նախարարի պաշտօնում նշանակումը:
Երեքշաբթի, 11 Օգոստոս 2020-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանի, Ազգային Վարչութեան անդամներուն եւ միաբան հայրերուն, յաջորդաբար այցելեց Պէյրութի եւ շրջակայից եկեղեցիները՝ Սուրբ Նշան, Ս. Յակոբ, Ս. Գէորգ, Ռըմէյլի Ս. Յարութիւն, Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Քառասնից Մանկանց, Ս. Սարգիս, Ս. Աստուածածին եւ Ս. Վարդանանց, ինչպէս նաեւ Ազգային Միացեալ Վարժարան։
Նշելով, որ Իրանին զինամթերք մատակարարելու էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձեւի նոր նախագիծը նոյնպէս հակասում է 2231 բանաձեւին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին վստահութիւն է յայտնել, որ Անվտանգութեան խորհուրդը կը մերժի նաեւ այս տարբերակը: