Հա

Մշակոյթ

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Յունւարի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երեքշաբթի, 19 Յունւարի 2021 15:00

19 յունւարի 2021

Published in PDF

Յունւարի 18-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպեց Թեհրանի Նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ Էլհամ Ֆախարին, քաղխորհրդի գործադիր հարցերի տեղակալ՝ Բաշարիէին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ Արմէն Նազարեանին:

Published in Թեհրան

Սկիզբը, Շիշլիի հանրապետական դատախազութեան իմ դէմ բացած «թրքութիւնը վարկաբեկել»-ու մեղադրանքով հարցաքննութիւնը չանհանգստացուց զիս: 

Published in Սփիւռք

Արարատ Միրզոյեանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկութիւնները հրապարակւելուց յետոյ քաղաքական կուլիսներում քննարկում են, որ Միքայէլ Մինասեանը «փչացնում» է Փաշինեանի հաւանական «իրաւայաջորդին»՝ վարչապետի պաշտօնում Միրզոյեանի նշանակումն արդէն կարելի է բացառել։ Աւելին, հանրութեան ուշադրութիւնը սեւեռում են Մինասեանի թղթապանակի հաստութեան վրայ՝ ակնարկելով, որ հերթում միւսներն են։ Նպատակն անցումային վարչապետի պաշտօնին Էդմոն Մարուքեանին կարգելն է, որը մէկ տարի անց՝ ընտրութիւններում, իշխանութիւնը կը փոխանցի Մինասեանին։ Ի դէպ, իմքայլականները չեն թաքցնում, որ վախենում են այդ սցենարից։

«Անցած տարւայ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտութիւնից յետոյ Հայաստանն այդպէս էլ ուշքի չի գալիս։ Պարտութեան հետեւանքով ունեցանք մարդկային, տարածքային եւ նիւթական այնպիսի աննախադէպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կը տան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների աւելացմանը զուգահեռ։ Տպաւորութիւն է, որ դիւանագիտական հարթակում Հայաստանը որեւէ ինքնուրոյն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրւում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։

Սպահանի մետաղական ուրանի գործարանի նախագծման մասին տեղեկութիւններ պարունակող հարցաթերթիկը դեռեւս չի ներկայացւել ՄԱԳԱՏԷ-ին: Դա տեղի կունենայ անհրաժեշտ ընթացակարգի կատարումից յետոյ, օրէնքով սահմանւած ժամկէտում: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ պատասխանելով եւրոպական երեք երկրների համատեղ յայտարարութեան մասին լրագրողների հարցին:

«Ընդդի­մադիր քաղաքական ուժերը՝ Վազգէն Մանուկեանի գլխաւորութեամբ, սկսել են այցելութիւններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշաւի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գիւմրին էր, որտեղ նրանց դիմաւորում էր իշխանութիւնների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դաւաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գիւմրիին յա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդի­մութիւնը Կապան էր մեկնել: «Հայրե­նիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպաւորութիւնները ներ­կայացնել: Նա ասաց «Ժողովուրդը ոգևորութեամբ է ընդունում «Հայրե­նիքի փրկութեան» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրոյց, պատասխանում ենք ժողովրդին յուզող բոլոր հարցերին, եւ նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մօտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծւած իրավիճա­կը, եւ աւելի ու աւելի են համոզւում «Հայրենիքի փրկութեան» շարժման կողմից առաջ մղւող գաղափարնե­րի ճշմարտացիութեան մէջ ու պատրաստակամութիւն են յայտնում աջակցել շարժմանը»:

Միջուկային գործարքի հետ կապւած մեր քաղաքականութեան հիմքը Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումներն են: Այս մասին այսօր՝ յունւարի 19-ին Իսլ. խորհրդրանում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ պատասխանելով Մաշհադի պատգամաւոր Ջաւադ Քարիմի Ղոդուսիի եւ Վարամինի ու Փաքդաշտի պատգամաւոր Ֆարհադ Բաշիրիի հարցապնդմանը:

Published in Իրան

«Փաստ» թերթի տեղեկութիւններով՝ ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծաւալւող իրադարձութիւնների առնչութեամբ։

Երէկ հաստատւեց մեր լուրը` առողջապահութեան նախարարի պաշտօնից Արսէն Թորոսեանը հրաժարական ներկայացրեց եւ, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակւել կառավարութեան աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանեանի պաշտօնին։ Մեր տեղեկութիւններով, Փաշինեանը տեւական ժամանակ ուզում էր ազատւել Աղաջանեանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ նրա խօսնակ Մանէ Գէորգեանը։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։