Հա

Մշակոյթ

Items filtered by date: Երեքշաբթի, 22 Յունիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Անկասկած օրակարգում մնալու է իշխանութիւն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան: Այսօր «Հայաստան» դաշինքի հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը՝ խօսելով ընտրութիւնների արդիւնքների եւ խորհրդարան գնալու մասին:

Կիրակի, 20 Յունիս 2021-ին, Իրանի նորընտիր նախագահ Իպրահիմ Ռայիսիի ուղղած իր նամակով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ուրախութեամբ ողջունեց անոր ընտրութիւնը իբրեւ նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան: 

Published in Սփիւռք
Երեքշաբթի, 22 Յունիսի 2021 14:00

22 յունիսի 2021

Published in PDF

Ես չեմ նկատել հաշտութեան ձեռք։ Այս իշխանութիւնն այնքան է ստել, որ հաւատալ այլեւս հնարաւոր չէ։ 44 օր ստած իշխանութիւնը հիմա նոր բաներ է ասում, եւ անմիջապէս իրենից յետոյ եկածը լրիւ ուրիշ բաներ է ասում։ Սա ոճ է, ես կարծում եմ՝ դիտորդներին կամ ինչ-որ մէկին ինչ-որ բան ցոյց տալու համար։ Աւելի շատ՝ դրսի աշխարհին. ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Փաշինեանը երէկ յայտարարել է՝ հաշտութեան ձեռք է մեկնում ընդդիմադիր ուժերին։

Մեր մօտեցումներում որեւէ բան չի փոխւել, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանութեան վերարտադրութիւնը աղէտի է բերելու մեր երկրին, եւ մենք բոլոր հնարաւոր միջոցներով եւ գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանութեան դէմ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով յետընտրական շրջանում դաշինքի առաջիկայ անելիքներին։

«Քւէարկութեան արդիւնքներն անսպասելի էին մեզ համար եւ շատ շատերի համար»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը յայատարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում երկրորդ տեղը զբաղեցրեծ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Մեր պայքարը շատ աւելի ուժգին է դառնալու։ Մշակում ենք ռազմավարութիւն, մեր դաշինքից ՀՅԴ-ն ունի խորհրդարանական երկարատեւ փորձ, մենք կը մշակենք ռազմավարութիւնը եւ մօտակայ ժամանակահատւածում կը ներկայացնենք հանրութեանը,- պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք արտահերթ ընտրութիւնների համար դաշինքը շարունակելու է հետագայ պայքարը, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Սոյն թւականի 18-ին եւ 19-ին տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների միջազգային միութեան առցանց ձեւաչափով բարձրագոյն ժողովը (IUSY World Congress), որը գումարւում է 2 տարին մէկ անգամ:

Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպութիւնների պատւիրարկութիւններ:

ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին՝ Արշակ Մեսրոպեանը, Մելինէ Մատթէոսեանը եւ Սարինէ Աբրահամեանը:

Երեքշաբթի, 22 Յունիսի 2021 12:00

Ասիկա մեր պարտութիւնը չէ

Այսօր ընդվզած ենք բոլորս ի տես այն անորակելի քաղաքական խեղճութեան, որուն մատնուած կը թուի ըլլալ հայրենի մեր հասարակութեան հսկայ մէկ զանգուածը։ Խեղճութիւնը, որուն կ՚ակնարկեմ, անկարողութիւնն է ոտքի կանգնելու եւ քաղաքացիական ողնայար ցուցաբերելու հաւաքական կեանքի վճռական րոպէներուն։ Անատակութի՛ւնը՝ ինքնիր ճակատագիրը տնօրինելու։ Քաղաքական կամքի ահաւոր բա՛ցը՝ որ ազգերու մահավճիռն իսկ է։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։