MENU
Կատարում այսօր, նոյեմբերի 20-ին կը մեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարը։ Բացման խաղում կը մրցեն A խմբում ընդգրկւած Կատարի եւ Էկւադորի հաւաքականները։
Թւում է, թէ ոչ մի բարդ հարց չէինք ուղղել Դատախազութեանը, որովհետեւ եթէ Արմէն Աշոտեանի ՍԷԿՏ-ը փակւել է, նշանակում է՝ կայ դրա մասին որոշում, եթէ կայ որոշում, ուրեմն կայ դրա համար հիմք՝ ՀՀԿ փոխնախագահին ներկայացւած մեղադրանքի տեսքով:
Այսինքն՝ եթէ Արմէն Աշոտեանի՝ «Զւարթնոց» օդանաւակայանում գտնւելու պահին նրան մեղադրանք առաջադրւած եղել է, ի՞նչն էր խանգարում դատախազութեանը՝ եթէ ոչ՝ բանաւոր անմիջապէս, ապա՝ գոնէ գրաւոր հարցման դէպքում, ինչն անմիջապէս ուղարկւել է, 1-2 ժամւայ ընթացքում պատասխանել հարցին:
Շաբաթ, 19 նոյեմբերի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հայաստանի «Հայրենիք» կուսակցութեան նախագահ եւ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանին եւ ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանին:
Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ու երկու երկրների միջեւ այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի ստորագրման գործընթացը բաւական դանդաղել է։
Ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արսէն Գուլամիրեանը պաշտպանեց իր տիտղոսը ռուսաստանցի Ալեքսէյ Եգորովի դէմ մենամարտում:
Կատարում անցկացւելիք աշխարհի առաջնութեան ամենաթանկ թիմը ֆուտբոլիստների տրանսֆերային արժէքով Անգլիայի հաւաքականն է, հաղորդում է CIES Observatory-ն։ Գարէթ Սաութգէյթի գլխաւորած թիմի խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժէքը 1,5 միլիարդ եւրօ է։ Ամենաթանկ խաղացողը Դորտմունդի «Բորուսիա»-ի 19-ամեայ կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է՝ 202 միլիոն եւրօ։
Նոյեմբերի 19-ին ՀՀ եւ ԻԻՀ միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակի շրջանակներում Իրանում ՀՀ դեսպանութիւնում տեղի է ունեցել Վահագն Աֆեանի հեղինակած Դիւանագիտական բառարանի շնորհանդէսը։ Տեղեկացնում է ՀՀ եւ ԻԻՀ ԱԳ նախարարութիւնը:
Նիկոլ Փաշինեանը 44-օրեայ պատերազմը եւ մեր պարտութիւնը հռչակեց որպէս բարեբախտութիւն եւ հնարաւորութիւն։ Ասեց՝ վերջապէս հնարաւորութիւն է ստեղծւել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, ճանապարհները բացել, խաղաղ ու լաւ ապրել։
Շաբաթ, 19 Նոյեմբեր 2022-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ հանդիպում մը կայացաւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ միջեւ։ Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան հետեւեալ հարցերը.- Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետին վախճանման 850 ամեակի նշում, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ եւ Լիբանանի նախագահի ընտրութիւն։