MENU
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը խստօրէն դատապարտում է սոյն թւականի դեկտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրւակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 132-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը երէկ՝ դեկտեմբերի 13-ի երեկոյեան «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում մտերմիկ շրջանակում հանդիպում ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ-ի, տարբեր շրջանների նախագահների, վարչականների եւ միաւորների ներկայացուցիչների հետ:
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակելով Ադրբեջանը նպատակ ունի մարդկանց մղել մահւան կամ ստիպել, որ հետագայում Արցախը հայաթափւի. Սա համազօր է ցեղասպանութեանը, հայրենազրկման: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:
Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակը, հաղորդագրութիւն մը հրապարակելով, բուռն կերպով դատապարտեց Ատրպէյճանի կողմէ Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքի փակումն ու Արցախի հայերուն նկատմամբ ազրպէյճանական սադրանքները` զանոնք նկատելով 9 նոյեմբեր 2020-ին հայկական ու ազրպէյճանական կողմերուն միջեւ ստորագրուած համաձայնութեան ոտնահարում։
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետութեան դէմ ձեռնարկել է հերթական սանձարձակ եւ սադրիչ գործողութիւնները:
Կեղծ, արհեստածին պատրւակներով պարբերաբար փակ պահելով Արցախի Հանրապետութիւնն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչպէս նաեւ խափանելով դէպի Արցախ գազամատակարարումը, Ադրբեջանը միտումնաւոր կերպով փորձում է արցախահայութեանը հումանիտար աղէտի մատնել՝ ակնյայտօրէն դրսեւորելով ահաբեկչական պետութեանը բնորոշ վարքագիծ:
«Երկրի հիւրասրահ»-ի տաղաւարում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Ու չեն բացում։ Երեւի չեն էլ բացելու։ Եթէ անգամ հաւաքւեն-գնան, միջանցքը չի բացւելու։ Արցախցիները գուցէ էլի դրանով կապւեն Հայաստանի հետ, բայց Հայաստանի հետ Արցախի կապը մնալու է փակւած։
ՀՀ եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
Արցախի Հանրապետութեան պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարեանն անժամկէտ նստացոյց է սկսում Երեւանում։