MENU
2020 թ. արցախեան պատերազմից յետոյ թուրք-ադրբեջանական խօսոյթում լայն տարածում գտաւ, այսպէս կոչւած, «Սիւնիքի միջանցքի» գաղափարը, որը ենթադրում է Ադրբեջանի հարաւարեւմտեան շրջանների կապը Նախիջեւանի հետ։ Թէ՛ Ադրբեջանի եւ թէ՛ Թուրքիայի նախագահները յայտարարել են, որ այդ գաղափարը պէտք է կեանքի կոչւի հնարաւորինս արագ։ Այժմ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ստանալ «Սիւնիքի միջանցքը» ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, ինչի վառ վկայութիւնն են վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւող պարբերական ագրեսիան եւ ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։
Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրայ այս պահին բաւարար ուժեղ չէ. Սա բոլորն են ընդունում, այդ թւում՝ Արցախի իշխանութիւնները։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:
Արցախի 120 հազար բնակչութիւնը Լաչինի միջանցքի փակումով մօտ շաբաթէ մը ի վեր կը գտնուի Ատրպէյճանի կողմէ հաստատուած ամբողջական շրջափակման մէջ։ Զրկուած պարենի պաշարներէն, դեղորայքէ, ազատ տեղաշարժելու իրաւունքէն, Արցախահայութիւնը կը գտնուի մարդասիրական լուրջ աղէտի առջեւ։
Դեկտեմբերի առաջին տասնօրեակին աշխատանքային այցելութեամբ Աթէնք գտնուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեան, որ Արցախի հիմնահարցին շուրջ հանդիպումներ ունեցաւ յունական քաղաքական գործօններու հետ։ Այս այցելութեան առիթով «Ազատ Օր» հարցազրոյց մը ունեցաւ ընկերոջ հետ, որուն գլխաւոր մասերը կը ներկայացնենք ստորեւ։
Կիրակի՝ դեկտեմբերի 18-ի առաւօտեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընկերակցութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ:
Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը գրառում է կատարել իր ֆէյսբուքեան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուն։
«Ով Արցախում տեղի ունեցող վտանգաւոր իրադարձութիւնները դիտարկում է բացառապէս արցախցիների խնդիր եւ Հայաստանի դերն ու անելիքը չի տեսնում, վաղը նոյն կերպ վարւելու է ադրբեջանցիների՝ ՀՀ ցանկացած մարզի նկատմամբ շրջափակման կամ յարձակման պարագայում։
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը յայտնել է Բաղդադի համաժողովի երկրորդ փուլի շրջանակներին իր սաուդացի գործընկերոջ հետ քննարկման մասին նշելով, որ Իրանը պատրաստ է ողջունել սաուդցիների պատրաստակամութիւնը բնականոն յարաբերութիւններին վերականգնման ուղղութեամբ:
Լեզւի կոմիտէն ամփոփում է հայերէնի 2022 թւականի «Տարւայ բառն» ընտրելու քւէարկութիւնը։ Ընտրութեան համար առաջարկել էինք 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզւի կոմիտէի առցանց հետեւորդները քւէարկութեամբ որոշել են «Տարւայ բառը»։ Յաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քւէարկել է մասնակիցների 30%-ը): Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հաւաքւում են «գիտութեամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրաւիրւում են գիտնականներ, եւ սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացւում են գիտական քննարկումներ, խօսւում է գիտութեան մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։