MENU
Արցախի Հանրապետութեան Խրամորթ բնակավայրի ուղղութեամբ թշնամու իրականացրած հոգեբանական յարձակումը եւս ժամանակակից հիբրիդային պատերազմների տարր է։
Ուղիղ 34 տարի առաջ` 1988 թ. փետրւարի 27-ին Բաքւից 20 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանութիւնների կողմից հայ բնակչութեան բնաջնջում սկսւեց, որն ուղեկցւում էր հայերի ունեցւածքի թալանով եւ ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարութեան լռութեան պայմաններում երեք օրւայ կոտորածների ընթացքում` տասնեակ վիրաւորներ եւ 53 սպանւած, ընդ որում սպանւածների մի մասը տանջամահ էր արւել, իսկ դիակներն այրել էին:
Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Բելառուսի ժողովրդին՝ յայտարարելով, որ խաղաղութիւն է ուզում, բայց բանակցութիւնների համար բելառուսական քաղաք չի գնայ։ Նա պատճառաբանել է, որ Կիեւի վրայ հրթիռներ են ուղղւել այդ երկրի տարածքից։
Բուն բարեկենդանը Հայ Առաքելական Եկեղեցու կրօնական աւանդական տօներից է։ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածը այս տօնը կարեւորելով եւ աւանդութիւնը պահպանելու նպատակով, ուրբաթ, փետրւարի 25-ին կազմակերպեց «Մանկական տարազահանդէս» «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում։ Ծրագրին մասնակցել էին շուրջ 80 մանուկներ, որոնք ներկայացել էին զանազան գեղեցիկ հագուստներով։
Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի անդամ Մասուդ Մարդանին անդրադարձել է «Օմիկրոն» շտաբի հետեւանքով հիւանդանոցներ դիմորդների նոր դէպքերին՝ նշելով, որ 50 տոկոսով նւազել են դիմորդների թւերը:
Երէկ՝ փետրւարի 26-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը Ստեփանակերտի Եղբայրական յուշահամալիրում ոգեկոչել է սումգայիթեան զոհերի յիշատակը։
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով թշնամու սադրանքներին՝ նկատեց՝ իհարկէ, Ադրբեջանը պրովոկացիաների մասնագէտ է։