Հա

Մշակոյթ

Items filtered by date: Կիրակի, 03 Ապրիլի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Կիրակի, 03 Ապրիլի 2022 14:30

3 ապրիլի 2022

Published in PDF

ԱԺ փոխխօսնակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթելեանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում խօսել է առաջիկայ հանրահաւաքի եւ ընդդիմութեան անելիքների մասին։

Լայնամասշտաբ պատերազմը հաւանական է, Ադրբեջանը զինւում է նորագոյն զէնքերով։ Օրինակ՝ «Բայրաքթարը», որը 2020-ի պատերազմի հիմնական գործօնն էր, հիմա կատարելագործւել է։ Դա ռազմավարական ԱԹՍ է, դրանով Ադրբեջանն ո՞ւմ դէմ է կռւելու, երբ չորս հարեւան ունի։ Այդ երկրի ռազմական բիւջէն իրական թւերով կաւելանայ մօտ 50 տոկոսով, քանի որ գազի գներն էապէս աճել են, ինչը մէջքից հարւած էր Ռուսաստանին։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովը յայտարարել է, որ վերջին օրերին Ադրբեջանը խաղաղութեան պայմանագրի կնքման մասով դրական մեսիջներ է լսում Հայաստանից։ Նման յայտարարութիւն Բայրամովն արել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոյի հետ հանդիպումից յետոյ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Published in Միջազգային

«Փաշինեանին այլեւս կարելի է համարել զուտ ֆորմալ դէմք, որը չի կարող ազդել տարածաշրջանի կայունութեան վրայ»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների վերջին մէկ ամսւայ ընթացքում յաճախակիացած արեւմտեան շփումներին, սպասւելիք այցին Մոսկւա եւ մասամբ՝ Ղարաբաղեան հակամարտութեանը։

Published in Միջազգային

Հինգշաբթի, 31 մարտի 2022 թ.-ին, Թաւրիզի ազգային առաջնորդարան այցելեց եւ Սրբազան Հօր հետ հանդիպում ունեցաւ կրօնական երկխօսութեան նորանշանակ տնօրէն՝ հոջ. Սէյֆային, որը Թեհրանից էր ժամանել Թաւրիզ: 

Published in Ատրպատական

Ամերիկեան յայտնի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի կողմից 1969թ․ «Ապոլոն 11» առաքելութեան ժամանակ հաւաքւած լուսնային փոշու մասնիկները այս ամիս աճուրդի կը դրւեն:

Published in Այլ

«Հայաստան» խմբակցութիւնը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Քրէական օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին օրէնքի նախագիծ, ըստ որի՝ տեղեկատւական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով Օսմանեան կայսրութիւնում եւ Արեւմտեան Հայաստանում իրագործւած Հայոց Ցեղասպանութիւնը հերքելը, մեղմացնելը, հաւանութիւն տալը կամ արդարացնելը պէտք է պատժւի տուգանքով՝ նւազագոյն աշխատավարձի հինգհարիւրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկէտով:

Մեզ փորձում են համոզել, որ պայմանագիր կոչւող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղութիւն Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների համար։

Ժողովրդական խօսքով՝ մարտը համարւում է գիժ ամիս: Իրօք, 2022թ. մարտը գիժ էր ոչ միայն եղանակային առումով, այլեւ` քաղաքական եւ կենցաղային: 44-օրեայ պատերազմի պարտութիւնից յետոյ Արցախում մարտի 8-ին գազի խողովակաշարի պայթեցմանը զուգահեռ աննախադէպ ցուրտն ու ձիւնը անակնկալի բերեցին Արցախի բնակչութեանը: Այն Արցախում բնակւողների հոգեբանական ընկճւածութիւնն ու ցասումն առաւելագոյնի հասցնելու նպատակ էր հետապնդում: 

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։