MENU
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ յունիսի 16-ին եւրոպական 91 կազմակերպութիւններ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում Եւրոպական Միութեան անդամ երկրներում, նամակ են յղել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին՝ յայտնելով իրենց խոր դժգոհութիւնը նրա վերջին յայտարարութեան առնչութեամբ, որը հրապարակւել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022 թւականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից յետոյ։
Ճակատագրական հերթական ճամփաբաժանին հայ ժողովուրդը հարկադրւած է կրկին միայնակ յաղթել նախ ներքին եւ ապա արտաքին թշնամուն, եթէ ցանկանում է հարատեւել հայրենիքում՝ իր սեփական պետութեան մէջ։ Ռումբեր չեն պայթում, թուրքական ու բոլշեւիկեան յորդաները դրսից ու ներսից չեն թրատում, կացնահարում ու հալածում զանգւածաբար, սակայն չի նշանակում, թէ մարտահրաւէրն ու դրա հետեւանքները նւազ ծանր կարող են լինել մեզ ու մեր հայրենիքի համար։
Ինձ մօտ տպաւորութիւն է, որ նոր-նոր Նիկոլ Փաշինեանը շարունակում է ծանօթանալ այն փաստաթղթերին, որոնք իրեն նախորդող շրջանում ընդունւել են արցախեան բանակցութիւններում, բայց իր բնաւորութեան համապատասխան փորձում է դրանք իւրովի մեկնաբանել:
Նիկոլ Փաշինեանը խօսելով բնակարանաշինութեան մասին՝ պէտք է ասի, թէ Հայաստանում ինչու են դեռ գտնւում 20 հազարից աւելի Արցախի բնակիչներ, իսկ այստեղ մի շարք մարդիկ ապրում վարձով։
Յունիս 15-ին Բրբէնքի Բեշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Խաժակ Մկրտիչեանը հանդիպում ունեցաւ Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ Շանթ Ուսանողական միութեան անդամների հետ: Կենտրոնական կոմիտէի կազմից ներկայ է եղել Զոհրապ Գահուէճեանը: