MENU
1992թ. յունիսի 2-ին Արցախի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը հաստատել է հայկական երկրորդ պետութեան պետական դրօշը։
15 կուսակցութիւններ զօրակցութիւն են յայտնում յայտարարութեան մէջ արտացոլւած սկզբունքներին եւ դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի եւ Հայոց պետականութեան լինելիութեան հարցում։
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 33-րդ տարելիցի առիթով իր անդրադարձում նշել է.
Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակւած է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչեւ այդ ժամը բոլորի համար կայ հնարաւորութիւն արտայայտելու իրենց դիրքորոշումը։
Հայաստանում հաստատւած քաղաքական ճգնաժամը գոյութիւն ունեցող բարոյականութեան ճգնաժամի պրակտիկ դրսեւորումն է։ Իսկ բարոյականութեան ճգնաժամը երկրում այնքան խորն է, որ դրա յաղթահարման հնարաւորութիւնները գտնւում են սոսկ տեսական դաշտում։ Քաղաքականութիւնն ու բարոյականութիւնը գտնւում են դիալեկտիկական կապի մէջ։ Փիլիսոփայական առումով քաղաքականութիւնն ամենաբարոյական զբաղմունքներից մէկն է, քանի որ դրա նպատակը մարդկանց կեանքն աւելի լաւը դարձնելն է։
168.am-ի հետ զրոյցում Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը յայտնեց, որ շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18:00-ին նախատեսւած էր Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինեանի հետ, որից յետոյ 18:30-ին պաշտօնական ընթրիք պէտք է լինէր, որը, սակայն, վերջին պահին չեղարկւել է:
Փողոցում առկայ լարւածութեան ֆոնին եւ կառավարման առկայ մոդելի պատճառով, երկրում ձեւաւորւում է նոր խոր ճգնաժամ։ Խօսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում տարածաշրջանային զարգացումների համատեքստում խօսելով Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող զարգացումների մասին, նման պնդում արեց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը: