MENU
Արտաքին քաղաքական ինչ ուղղութեամբ է փորձում Հայաստանը գնալ՝ աւելի շատ դէպի Արեւմո՞ւտք, թէ՞ Ռուսաստան: 168.am-ի հետ զրոյցում Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տէր-Ղուկասեանը նշեց, թէ չի կարծում, որ հարցն այս կտրւածքով պիտի բանաձեւել:
Երէկ, յունիսի 20-ի երեկոյեան գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Աւելի քան 27 պատգամաւորների մասնակցութեամբ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ներկայութեամբ ժողովը զբաղւեց 5 օրակարգով: Ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Համաշխարհային պատմութեան մէջ աւանդաբար պահպանւել են յաղթող ղեկավարների կերպարները։ Պատմութիւնը պահպանում է նաեւ պարտւած ղեկավարների մասին յիշողութիւնը եւ այն, թէ ինչ ճակատագրի են արժանանում նրանք: Հայոց պատմութեան մէջ պարտւած ղեկավարներ շատ քիչ են եղել, եւ այդ քչերն էլ հիմնականում ինքնակամ հեռացել են պետութեան ղեկավարի պաշտօնից՝ այդպիսով հնարաւորինս քիչ դժւարութիւններ ստեղծելով իրենց փոխարինողների համար ոտքի հանելու պարտւած երկիրը:
Մօտաւորապէս մէկ տարի առաջ 2021 թւականի մայիսի 5-ին իր մահկանացուն կնքեց Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանը: Այդ առիթով մահւան տարելիցի կապակցութեամբ յունիսի 17-ի երեկոյեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, որտեղ աւելի քան 26 տարիներ ծառայել էր Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը, կազմակերպւել էր յուշերեկոյ:
Իսպանիայում առաջին անգամ լոյս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց Ցեղասպանութեան մասին: «Հայոց Ցեղասպանութիւն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլօ համալսարանի արդի համաշխարհային պատմութեան դասախօս, իրաւաբան Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքական կառավարութեան կողմից իրականացւած մեծ եղեռնագործութիւնը եւ պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար:
Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը այցելելով Չաբահար նաւահանգիստ, այդ նաւահանգստի տնտեսական գերատեսուչների հետ հանդիպման ընթացքում ասել է. «Հայաստանը յաջող ուղի է դէպի ծով բեռների տարանցման համար եւ Չաբահարի միջոցով Հայաստանի, Իրանի ինչպէս նաեւ Հնդկաստանի միջեւ համագործակցութեան հաստատումը, հետաքրքրութիւն է ստեղծել եւ այս նաւահանգիստը զարգացնում է կապը երեք երկրների միջեւ»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիօ Դրագին, որոնք անցեալ շաբաթ եղել են Ուկրայինայում, Կիեւին մերժել են օպերատիւ մատակարարումների հարցում: