MENU
Երէկ՝ յունիսի 28-ին, Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում տեղի ունեցաւ Երեւանի Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանի՝ «Մատենադարանի ղաջարական արւեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդէսը։ Աշխատանքում ընդգրկւած են թւով 20 ձեռագրից մօտ 100 մանրանկարներ եւ խեժապատ ստեղծագործութիւններ: Արւեստի ներկայացւած նմուշները լիովին ընդգրկում եւ լաւագոյնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչութեան ինքնատիպութիւնը:
Երէկ յունիսի 28-ի յետմիջօրէին հայ կաթողիկէ պատրիարքարան այցելեցին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի` տեսակցելու համար Հայ Կաթողիկէ համայնքի Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. կաթողիկոս պատրիարքին հետ:
Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:
Յանձնաժողովի նախագահի պաշտօնից ինձ հեռացնելով՝ իշխանութիւնը չի կարող կասեցնել իրենց դէմ ուղղւած իմ պայքարը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Հակոբեանը՝ մեկնաբանելով իրեն պաշտօնազրկելու՝ իշխող խմբակցութեան սկսած գործընթացը:
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Կասպից ծովի աւազան երկրների համաժողովին մասնակցելու նպատակով՝ այսօր յունիսի 29-ին, ուղեւորւել է Թուրքմենստան:
Այսօր յունիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակին յարակից Սարեանի անւան պուրակում տեղի կունենայ «Դաւաճանւած Բերձոր. առաւել վտանգւող Սիւնիք» խորագրով քննարկում։
Այդ դէպքում, ո՞ւմ են պէտք երէկւայ (յունիսի 27-ի, Խմբ.) ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ո՞ւմ են պէտք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:
«Փաշինեանը ցանկանում է խցկւել Ղարաբաղեան հարցի լուծմանն այն դէպքում, երբ ինքը յանձնել է ամէն ինչ, նա դաւաճանել է Ղարաբաղի հայերին»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի վերջին ասուլիսի այն հատւածին, որը վերաբերում էր Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռուսական պատասխանատւութեանը եւ խաղաղապահների պատասխանատւութեան գօտուն: