MENU
Երէկ, յունիսի 7-ին ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ իր կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ՝ տարածաշրջանային հարցերի քննարկման թեմայով:
Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Ռուսաստանի դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը՝ պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, որն վերաբերել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան համանախագահների խորհրդում արեւմտեան երկրների ներկայացրած հակաիրանական բանաձեւի ընդունման միանալուն, նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հովանաւորել Իրանին եւ ցանկանում է նպաստել Միջուկային գործարքի վերականգնման գործընթացին:
Կազմակերպութեամբ ՍԵՄ-ի «Կայծակ» Մասնաճիւղին, Հինգշաբթի, 2 Յունիս 2022-ի երեկոյեան, Լաթաքիոյ Ս.Աստուածածին եկեղեցւոյ «Արարատ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 104-ամեակին նուիրուած տօնակատարութիւն՝ «Զարթնիր, Լա՛օ» խորագիրով։
Այսօր, յունիսի 8-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հիւրանոցում մեկնարկել է «Դատական իշխանութիւնը՝ որպէս ժողովրդավարութեան երաշխաւոր» խորագիրը կրող երկօրեայ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ։ Միջոոցառմանը հրաւիրւած չէ ընդդիմութիւնը, այն փակ է նաեւ լրագրողների համար։
Երեքշաբթի, 7 յունիսի 2022 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, հանդիպում ունեցաւ Ատրպատականի Արեւելեան նահանգի Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի ընդհ. տնօրէն դոկտ. Նազեմիի հետ, «Էրշադ»-ի հիմնարկութեան նրա գրասենեակում: Սոյն հանդիպման ներկայ գտնւեց նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:
Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատօնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթի ժիւրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։
Ուկրայինայի իշխանութիւնները մտադիր են դպրոցական ծրագրից բացառել Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղութիւն» վէպը, որը նրանք համարում էին ռուսական բանակի «գովերգում»։ Այս մասին երեքշաբթի յայտարարել է Ուկրայինայի կրթութեան եւ գիտութեան նախարարի առաջին տեղակալ Անդրէյ Վիտրենկոն։
Զարեհ Սինանեանը բնիկ Լոս Անջելէսահայ է: Դաշնակցութեան եւ Հայ Դատի միջոցով քաղաքական աշխարհ մուտք գործած ու նրանց թեւերի տակ մինչեւ Գլենդէլի քաղաքապետ հասնելը չարգիլեց նրան որ միանայ Նիկոլ Փաշինեանի սփիւռքը քայքայելու գործընթացին եւ դառնայ նրա գործադիր յանձնակատարը: