MENU
Ստեղծագործելը մարդկային կատարելութեան ձգտման առանցքն է՝ էութիւնը, ստեղծագործելուց մարդուն պատճառներ ամենաքիչն են անհրաժեշտ, դա ինքնարտայայտման լաւագոյն միջոցներից է: Հասնել կատարելութեան, դերդաշնակութեան, լինել իդէլական, այս ձգտումներն են ստեղծագործ էակի շարժիչ ուժը, ներշնչանքի աղբիւրը:
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ յուլիսի 13-ին, Կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է դասեր ստանայ նախորդ սխալներից եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան կիրառման փոխարէն ընդունեն իրականութիւնն ու դասեր քաղեն նախորդ սխալներից:
Բիրմինգհէմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողութեամբ։ Իհարկէ, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտութիւններից ու շարունակւող վայրէջքներից յետոյ առաջին անգամ բախւեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացւածութեանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրեւ պետականութեան դեւալւացիային։
«Առաջինն այն է, որ ադրբեջանական կողմն իր լաւագոյն գործընկեր Նիկոլ Փաշինեանի հետ կարողանում է ռեալիզացնել Ադրբեջանի պատմական կամ քաղաքական գերնպատակների մի մասը, միւս մասին կը կարողանայ հասնել ժամանակի եւ քաղաքական վերադասաւորումների, ժամանակաւոր եւ տեւական ճնշումների արդիւնքում, օրինակ՝ Արցախից հրաժարում, Հայաստանի որոշ տարածքների զիջում խաղաղութեան օրակարգի տրամաբանութեան ներքոյ»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Գ․ Դաւթեանը։
Հայ ժողովրդի բոլոր մեծ ներկայացուցիչները մեր պատմութեան ընթացքում մտածել են այդ արատներից ազատւելու մասին։ Առաջին բանը, որ պէտք է անել՝ նրանց մտքերը վերլուծելն է։ Այս յաւերժական թշնամիների դէմ պայքարի արդիւնաւէտ մեխանիզմներից են հաւատքը, հայրենասիրութիւնը եւ պրոֆեսիոնալիզմը։ Այս արժէքները պէտք է արմատաւորւեն մանկուց, պահպանւեն պետական ամենաբարձր մակարդակով։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնների յանձնաժողովը բացեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) հովանաւորած պաշտպանւած Ազգային պաշտպանութեան լիազօրման ակտում (NDAA - HR7900) չորս ուղղումներ, որոնք պահանջում են անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պահանջում են ԱՄՆ պետդեպարտամենտի զեկոյցներ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների վերաբերեալ եւ սահմանափակումներ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վերաբերեալ:
Եւրոպական հանրութիւնը, ինչպէս նաեւ քաղաքական գործիչներն ու դիւանագէտներն աստիճանաբար յանգում են իրենց համար անմխիթար այն եզրակացութեանը, որ ուկրայինական ճգնաժամն արդէն չափազանց ծանր բեռ է դառնում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհեանը:
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի եւ Իտալիայի միջեւ յարաբերութիւնների ամրապնդման քայլերին: