Հա

Մշակոյթ

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Յուլիսի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Փարիզի հայկական ռատիոկայանի՝ «Այբ.Էֆ.Էմ.»-ի կլոր սեղանի իբրեւ հիւր, ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեան անգամ մը եւս հաստատեց, որ Հայաստան մուտքի իր դէմ արգելքը ունի զուտ քաղաքական բնոյթ, չկայ որեւէ իրաւական հիմք եւ տակաւին կը սպասէ եւ իշխանութիւններէն կը պահանջէ պաշտօնական բացատրութիւն, զոր ցարդ կը զլացուի:

Երեքշաբթի, 19 Յուլիսի 2022 14:40

Ատելութեան խօսք, թէ՞ քաղքենիութիւն

Ասում են, պրոդիւսեր Արմէն Գրիգորեանը մահացաւ ատելութեան խօսքի՝ «Hate speech»՝ տարածելու համար ու ատելութեան խօսք տարածողը ինքն ընկում է իր սեփական թակարդը: Իհարկէ, սա նրա դէմ եղած պաշտօնական մեղադրանքը չէ:

Այսօր՝ յուլիսի 19-ին Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Սաադ Աբադ պալատում դիմաւորել է Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Published in Իրան

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Դեռ կան քաղաքացիներ, որոնք միամտաբար կարծում են, թէ Հայաստանը, իր «ժողովրդավարութեան բաստիոն» ինքնահռչակ կարգավիճակով, կարող է եւրոպական տէրութիւնների աչքին քաղաքական «լուրջ» գործօն ձեւանալ, եւ այդպիսով հակակշռել բռնատիրական «Ադրբեջան»-ի նաւթը․․․

Երեքշաբթի, 19 Յուլիսի 2022 14:00

19 յուլիսի 2022

Published in PDF

Յուլիսի 6-ին Ստեփանակերտում կայացել է ԱՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից հրատարակւած «Արցախեան հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը» գրքի շնորհանդէսը: Գրքի արցախեան շնորհանդէսին ներկայ էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, քաղաքական, հասարակական գործիչներ: Գրքի գլխաւոր խմբագիրը ԱՀ արտաքին գործերի նախարար, պ.գ.թ. Դաւիթ Բաբայեանն է: Նրա խօսքով՝ գրքի վրայ ԱՀ ԱԳՆ աշխատակազմն աշխատել է մօտ մէկ տարի: Հրապարակւած աշխատութեան, արտաքին քաղաքականութեանն առնչւող հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի հետ:

«Դիմադրութիւն» շարժումն այսօր՝ յուլիսի 19-ին, ի պաշտպանութիւն ապօրինի ձերբակալւած քաղբանտարկեալների բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչութեան դիմաց, ապա երթով շարժւել դէպի կառավարութեան շէնք:

Բացի Ռուսաստանից եւ Իրանից՝ Հայաստանը Հարաւային Կովկասում այլ դաշնակիցներ չունի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ռուս լրագրող, ռազմական վերլուծաբան Պաւէլ Ֆելգենգաուէրը։

Published in Միջազգային

«Բաքւի բռնապետը պատրւակ է փնտրում պատերազմ սկսելու համար: Եթէ դա իրականութիւն է, իսկ ես կարծում եմ, որ իրականութիւն է, ապա ի՞նչ պէտք է անի պետութիւնը կառավարող վերնախաւը, եթէ դա պետութիւն է՝ պատրաստւի պատերազմի, որովհետեւ եթէ խօսքը գնում է պատրւակի մասին, այդ պատրւակը վաղ թէ ուշ կը գտնւի»,- այս մասին երէկ՝ յուլիսի 18-ին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ խօսելով Ադրբեջանի նախագահի քաղաքականութիւնից:

Տեղեկացանք, որ Փափազեանը մինչ օրս պատասխան չի ստացել, թէ ինչու է իր մուտքն արգելւել հայրենիք։ ԱԳՆ-ից լրատւամիջոցների հարցումներին ի պատասխան հերքում են իրենց առնչութիւնը Փափազեանի մուտքը ՀՀ արգելելու հետ՝ բացառելով նրա՝ «անցանկալի անձ» յայտարարւելը։ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ, մասնաւորապէս, ընդունող պետութեան ԱԳՆ-ների կողմից persona non grata է յայտարարւում ուղարկող պետութեան դիւանագէտը։ Ոստիկանութիւնից էլ պնդում են, թէ իրենք Փափազեանի մասով որեւէ գործողութիւն չեն իրականացրել։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։