MENU
«Իրաւունք»-ի զրուցակիցն է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԱԵԱՆԸ։
«Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ արգելելն ունի երեք պատճառ»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ տարածք արգելելու փաստին։
Յուլիսի 21-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իսլ. խորհրդարանում Անզալի քաղաքի պատգամաւոր Ահմադ Դոնիամալին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, փոխատենապետ Վահէ Թարոյեանն ու ընկերակցող պատւիրակութիւնն այցելել են Անզալի քաղաք:
Արցախի Հանրապետութեան խորհրդարանի նախագահն այսօր (յուլիսի 23-ին, Խմբ.) շտապել էր արձագանգել թիւրըմբռնման առիթ դարձած լուրերին, թէ Հայաստանի ընդդիմութիւնն Ազգային ժողովում է լինելու սեպտեմբերին, երկար-բարակ գրառում էր արել, որն յատուկ է իր ոճին։ Յետոյ պարզաբանեց այդ շտապողականութեան պատճառը։
Ընդդիմութիւնը սեպտեմբերին կը գնա՞յ խորհրդարան, թէ՞ ոչ։ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց, որ այս թեման շեղում է իրենց հիմնական խնդրից` Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը, պետականութիւնը փրկելու հարցից։
Իշխանութեան բառամթերքը ընդդիմութեանը խորհրդարան կանչելու համար վիրաւորական, իրենք չեն ցանկանում, որ ընդդիմութիւնը վերադառնայ խորհրդարան, որպէսզի Աժ-ն լեգիտիմ ցրեն եւ նոր ընտրութիւններ լինեն: Այս մասին 24news.am-ի հետ զրոյցում նշեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը:
Իշխանութեան գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինեանը Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը յանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։ Օրերս Իլհամ Ալիեւը խոստովանեց, որ Եւրոխորհրդարանն իր հանդէպ աւելի թշնամաբար է տրամադրւած, քան Հայաստանի խորհրդարանը։