Հա

Մշակոյթ

Items filtered by date: Հինգշաբթի, 28 Յուլիսի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 28 Յուլիսի 2022 13:30

28 յուլիսի 2022

Published in PDF

Վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը Հարաւային Կովկասում ԱՄՆ ակտիւութիւնը եւ այդ համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի հեռախօսազրոյցը Փաշինեանի հետ դիտարկելիս յատուկ ուշադրութիւն է հրաւիրում այդ երկրի ազգային անվտանգութեան դոկտրինում ամրագրւած այն դրոյթի վրայ, ըստ որի՝ ԱՄՆ-ը պէտք է թոյլ չտայ, որ առաջանայ մի երկիր, որը կարող է ԽՍՀՄ-ի պէս մրցել ԱՄՆ-ի հետ, իսկ այդ հարցում ԱՄՆ-ը սպառնալիք է տեսնում Ռուսաստանից եւ Չինաստանից, ուստի, ըստ այդ ռազմավարութեան, սպառնալիքները պէտք է լուծել բալանս խախտելով։

Ալպերում սառցադաշտերն իրենց ամենամեծ զանգւածային կորուստների ճանապարհին են գոնէ վերջին 60 տարւայ հաշւառման ընթացքում:

Դիտելով ձմռանը տեղացող ձեան քանակի եւ ամռանը հալւող սառոյցի քանակի տարբերութիւնը, գիտնականները կարող են չափել, թէ որքան է փոքրացել սառցադաշտը կոնկրետ տարում:

Published in Հասարակական

Մերժում եմ այս որոշումը եւ պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրաւունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինեանի սեփականութիւնը չէ` ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը իւրաքանչիւր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել իւրաքանչիւր հայ, նույնիսկ եթէ ընդդիմադիր է իշխանութեանը: Եւ այս պատճառով է, որ որոշել եմ իրաւական առումով վերականգնել իրաւունքս, որի համար դատական պաշտպանութիւնս վստահել եմ ԱԺ պատգամաւոր Արծւիկ Մինասեանին՝ ներկայացնելու անձս, եւ փաստաբան Սիրանուշ Սահակեանին, որոնց լիազօրում եմ կատարելու հարկն ու պատշաճը: 

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ ամերիկացիները Հարաւային Կովկասում փորձում են «վազել վաղուց հեռացած գնացքի յետեւից», նրանք տեսնում են, որ բոլոր ուղղութիւններով կողմերն արդէն բանակցութիւններ են վարում՝ եղաւ Թբիլիսիում Միրզոյեան-Բայրամով հանդիպում, նախապատրաստւում է Փաշինեան-Ալիեւ հանդիպում, ակտիւանում է խօսակցութիւնը Խաղաղութեան պայմանագրի մասին, ապաշրջափակում, սահմանազատում, հայերը սկսում են կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, այս ամէնը տեղի է ունենում առանց ԱՄՆ մասնակցութեան, որը ռեգիոնալ գործընթացներից էապէս դուրս է մղւել Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ:

Published in Միջազգային

Թուրքիոյ նախագահին վերջին յայտարարութիւնները սպասելի էին: Այն ինչ որ արտաքին գործոց նախարարը կամ յատուկ ներկայացուցիչը կ՛ըսէին անուղղակի, դիւանագիտական բառապաշարներով, հիմա նախագահը կը յայտարարէ ուղղակի:

Ի՞նչ է ըսուածը: Ազրպէյճան ի սկզբանէ Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւններու հաստատման համար Թուրքիոյ կարմիր գիծն է, Ազրպէյճանի հետ խնդիրներու լուծումէն ետք է միայն, որ Թուրքիան կը բանայ Հայաստանի Հանրապետութեան հետ իր սահմանը:

Published in Միջազգային

Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։

Քննիչ, դատախազ, Վերաքննիչի ու Առաջին ատեանի դատաւորներ, նրանց ձեռքերին է Արմէն Գրիգորեանի արիւնը՝ բարոյական առումով, իրաւական առումով՝ դեռ կը պարզւի։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը։ 

Կիրակի՝ յուլիսի 24-ին, Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում նշւեց Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը՝ Վարդավառը։ 

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։