Հա

Մշակոյթ

Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2022 14:50

21 սեպտեմբերի 2022

Published in PDF

Բոլորս էլ գիտենք, որ ռազմական գործողութիւնների դադարեցման գործում գլխաւոր դերակատարը Ռուսաստանն է` հակառակ այս խաղերին եւ յայտարարութիւններին: Բայց նաեւ պէտք չէ թերագնահատել Ֆրանսիայի թափած ճիգը` հարցը ՄԱԿ-ի խորհուրդ տանելով: Դա ողջունելի է: Մենք միշտ էլ ասել ենք, որ գնահատելով հանդերձ Ռուսաստանի ունեցած կարեւոր դերակատարուիւնը, որից ցանկանում ենք, որ աւելի վճռական լինի եւ մի քիչ աւելի իրապաշտ լինի Ադրբեջանի ոտնձգութիւնների նկատմամբ, բայց նաեւ ասել ենք, որ Մինսկի համանախագահող երկրները յատուկ պարտականութեամբ եւ ներդրմամբ, թէ ԱՄՆ-ն, թէ Ֆրանսիան, պէտք է այսպիսի իրավիճակներում հայանպաստ դիրքորոշումներ որդեգրեն:

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առիթով, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Սուրբ Գայանէ վանքում կատարւել է Հանրապետական մաղթանքի արարողութիւն։ 

Միասնական աղօթք է բարձրացւել առ Աստւած Հայրենիքի անսասանութեան, խաղաղ եւ անվտանգ կեանքի համար:

«Միջանցքի» մասին խօսակցութիւններն արդէն ժամակավրէպ են, բայց բացասական իմաստով, հիմա, ըստ էութեան, Ադրբեջանի եւ Թուրքիայի խնդիրը ոչ թէ միջանցքն է, այլ՝ Հայաստանը երկու մասի բաժանելը։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Անկախութիւն նւաճած ու յաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրաւունք չունի։

Հայոց պետականութեան ապագան կասկածի տակ դնող այս իրականութիւնը հնարաւոր է յաղթահարել միայն համազգային նպատակներ բանաձեւելով, միասնականութեամբ եւ ազգային պետական մտածողութիւն կրող իշխանութեամբ։

Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնը բաւական բարդ պայմաններու մէջ կը նշուի: Մեր երկրորդ պետութիւնը կորսնցուցած է տարածքներ եւ ըստ էութեան իր անկախութիւնը կամ հանրապետութեան միջազգային ճանաչումի ապահովման երթը 44-օրեայ պատերազմէն ետք ծանր հարուած ստացած:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարեանի կարծիքով՝ եթէ Հայաստանի իշխանութիւններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստւում է նոր յարձակման՝ ընդլայնելով աշխարհագրութիւնը, ինչո՞ւ սահմանը չեն կահաւորել:

Եթէ պատերազմ լինի, դա լինելու է Երեւանից 2 ժամ հեռաւորութեան վրայ. այս պայմաններում ես չեմ հասկանում այդ անտարբերութիւնը, որ փիլիսոփայական կեցւածք ընդունած քննարկում է հայ հասարակութիւնը, քաղաքական էլիտան, իշխանութիւնը, ընդդիմութիւնը. մի տեսակ չի հասկացւում, թէ ինչով ենք մենք զբաղւած: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ, ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը:

Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2022 13:00

Անկախ Հայաստանը 31 տարեկան է

Published in Օրւայ նկար

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է ԱՄՆ-ի եւ ԵՄ որոշ երկրների միջամտութիւնը՝ Մահսա Ամինիի մահւան խնդրին:

Published in Իրան
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։