Հա

Մշակոյթ

Items filtered by date: Ուրբաթ, 03 Մարտի 2023 - Ալիք օրաթերթ

Մարտի 2-ին եւ լոյս 3-ի գիշերը Արցախի Հանրապետութեան Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների օկուպացւած տարածքներում տեղակայւած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարը։

Գազը մինչեւ բանակցութիւնները վերականգնւած էր, իսկ ինչ վերաբերւում է մնացած կէտերին, ըստ օդում կախւած լուրերի, արդէն իսկ Դրմբոնի հանքում որոշակի այցելութիւն եղել է, բայց տեսնում ենք, որ լոյսի եւ ճանապարհի հետ կապւած մեր խնդիրները շարունակում են մնալ եւ ոչ մի յստակութիւն չկայ, թէ ինչ հերթականութեամբ պէտք է այդ կէտերը կեանքի կոչւեն։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան պատգամաւոր Դաւիթ Գալստեանը՝ անդրադառնալով մարտի 1-ին Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։

Ես շարունակելու եմ աշխատել Արցախում, շարունակելու եմ ծրագրեր իրականացնել եւ իմ կողմից, եւ մեր՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալութեան միջոցով։ Իմ նպատակը մնում է անփոփոխ. ամէն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այս նպատակի համար պէտք է շարունակենք մեր պայքարը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը:

Ամերիկայի Հայ Դատի գրասենեակն ամերիկեան իշխանութիւններին կոչ է անում ընդլայնել Արցախին յատկացւող աջակցութիւնը 2024 թւականին՝ այն հասցնելով 75 միլիոն դոլարի՝ հաշւի առնելով արդէն գրեթէ երեք ամիս ձգւող շրջափակումը, 2020-ի պատերազմի հետեւանքները։

Published in Հայ Դատ

Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայեացքն այժմ ուղղւած է երկրաշարժի հետեւանքով ծանր կացութեան մէջ յայտնւած Սիրիայի հայկական համայնքին: Միանալով ՀՕՄ-ի աշխարհասփիւռ միաւորներին եւ ողջ հայութեանն ուղղւած «Ձեռք ձեռքի մեր հայրենակիցների կողքին» կոչին՝ Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորն իր զօրակցութիւնն է յայտնում Սիրիայում ապրող մեր քոյրերին եւ եղբայրներին եւ միանում համահայկական օժանդակութեան աշխատանքներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։