Հա

Մշակոյթ

ԱՄՆ-ի ամենահին ու յարգւած թերթերից մէկը՝ «The Nation»-ը, անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան թեմայով Հոլիվուդում նկարահանւած «Խոստում» ֆիլմին՝ նշելով, որ «այն հանդիսատեսի համար կը բացայայտի պատմութեան ամենաողբերգական էջերից մէկը, որն անամօթաբար ժխտւել է չափազանց երկար ժամանակ»:

«tert.am»-ը գրում է.
Երջանկայիշատակ Քըրք Քըրքորեանի նախաձեռնութեամբ նկարահանւած եւ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կը կայանայ Տորոնտոյի Միջազգային կինոփառատօնի շրջանակներում: Ինչպէս տեղեկացնում է «Hollywood Reporter»-ը՝ օսկարակիր դերասան Քրիստիան Բէյլի եւ Օսկար Այզեքի մասնակցութեամբ ֆիլմն առաջին անգամ կը ցուցադրւի սեպտեմբերի 11-ին:

Հայոց Ցեղասպանութեան թեմային առնչւող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենայ սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատօնի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Asbarez»-ը:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատէր Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերութիւնը:

Published in Մշակոյթ

Ամերիկահայ հանգուցեալ բարերար Քըրք Քըրքորեանի նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կը յայտնւի այս տարւայ դեկտեմբերի սկզբին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով իր աղբիւրները:

Ժամանացային «The Playlist» բլոգը կանխատեսում է արել 2017 թւականի «Օսկար»-ին նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխութեան կարճ ցուցակում ընդգրկւելիք ֆիլմերի մասին՝ ցուցակում ներառելով Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող երկար սպասւած «Խոստումը» ֆիլմը, որի գլխաւոր դերերում են լինելու յայտնի Օսկար Այզեքը եւ Քրիստիան Բէյլը:

Published in Մշակոյթ

Յայտնի դերասաններ Ջէյմզ Կրոմւէլն ու Ժան Ռենոն կը նկարահանւեն «Survival Pictures» պրոդիւսերական ընկերութեան «Խոստում» ֆիլմում: «Survival Pictures»-ը ստեղծել է «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր վերջերս մահացած յայտնի հայ մեծահարուստ Քըրք Քըրքորեանին:

Իսպանական Տոլեդօ քաղաքում սկսւել են Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանումները:
Ինչպէս տեղեկացնում է «ABC. es»-ը՝ ֆիլմի նկարահանումները՝ Քրիստիան Բէյլի մասնակցութեամբ անցկացւելու են ողջ օրւայ ընթացքում: Նկարահանումների համար քաղաքի «Տաւերա» հիւանդանոցը մի քանի ժամում վերածւել է Կոստանդնուպոլսի համալսարանի բժշկական ֆակուլտետի, որ գործում էր 1914 թւականին:

Published in Հասարակական

Յայտնի է դարձել Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» (The promise) դրամայում նկարահանւող եւս մէկ դերակատարի անուն՝ Անժելլա Սարաֆեան: Նա կը խաղայ Օսկար Այզէքի կնոջ դերը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «The Wrap» կայքը, ֆիլմի պրոդիւսերներն են Մայք Մեդավոյը («Սեւ կարապ»), Էրիկ Իսրայէլեանը, Ռալֆ Վինթերը («X-Men») եւ Վիլիամ Հորբերգը («Կաթ»):

Քըրք Քըրքորեանի ֆինանսաւորած Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» (The Promise) դրամայում հայ քահանայի դերի համար ընտրւել է մեքսիկացի դերասան Դանիէլ Խիմենէս Կաչօն: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «excelsior.com» կայքը, Կաչօն Իսպանիայում կայանալիք նկարահանումներին կը միանայ հոկտեմբերին: Նա մարմնաւորելու է հայ քահանայի, ով եղել է Մուսա լեռան դիմադրութեան կազմակերպիչներից:

Էջ 4, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։