MENU
Երեւանի «Ոսկէ ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատօնի «Աջակցութիւն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենայ Ատոմ Էգոյեանի «Պատւաւոր հիւր» ֆիլմի ցուցադրութիւնը:
Նոյեմբերի 5-ին «Ոսկէ ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատօնի շրջանակներում կայացաւ կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը»՝ Արցախին նւիրւած ֆիլմի հայաստանեան պրեմիերան։ Ցուցադրութիւնն ընթացաւ առանց ֆիլմի ռեժիսորի, քանի որ այս պահին նա Արցախում է՝ հասկանալի պատճառներով։
Նոյեմբերի 1-ից՝ «Նւիրում Արցախին» նախագծով, «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը՝ 17-րդ փառատօնի ծրագրերի շրջանակում, կը միանայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահաւաքին, եւ մինչեւ նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենայ համազգային դրամահաւաքի ընթացքին:
Աւարտւեց «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային փառատօնը: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթում «Ոսկէ ծիրան»-ի գլխաւոր մրցանակը ստացաւ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռէյ եւ Լիզ» ֆիլմը, որն էլ ցուցադրւեց փառատօնի փակման ժամանակ:
«Անպետութիւն դիւանագէտը» լիամետրաժ վաւերագրական կինոնկարում ռեժիսորներ Միմի Մալայեանն ու Արթուր Մուրադեանն անդրադարձել են 19-րդ դարի ճապոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարի կեանքին ու գործունէութեանը, որը տարիներ շարունակ իր եռանդն ու միջոցներն է ներդրել Հայկական հարցի ճանաչման համար:
Մէկ շաբաթ շարունակ ֆիլմասէր հասարակութիւնն ու կինոգործիչները բացառիկ հնարաւորութիւն կունենան միջազգային կինոմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու:
ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ յուլիսի 7-14-ը կը մեկնարկի «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօնը, որը կազմակերպում է Կինոյի զարգացման «Ոսկէ ծիրան» հասարակական կազմակերպութիւնը:
«Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային փառատօնի ժիւրին յայտարարեց այս տարւայ լաւագոյն խաղարկային ֆիլմի անւանումը։
Ֆրանսահայ ռեժիսոր Առնօ Խայաջանեանի «Մենք ենք, մեր սարերը» վաւերագրական կինոնկարը ներկայացնում է Կովկասի լեռներում քիչ յայտնի երկիր Արցախը՝ մի հանրապետութիւն, որը շարունակում է պայքարել իր անկախութեան համար: Ռեժիսորը դիմանկարների պատկերասրահի միջոցով բացայայտում է նրանց, ովքեր ազատութեան փնտրտուքում ձեւաւորում են այս ժողովրդի առօրեայ կեանքը: