MENU
Թեհրանի «Վահդաթ» համերգասրահը դեկտեմբերի 19-ին լեփ-լեցուն էր արւեստասէր հասարակայնութեամբ, որը յոտնկայս ծափողջոյններով ունկնդրեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարած, Իրանի Ազգային սիմֆոնիկ նւագախմբի եւ երգչախմբի կատարմամբ «Հայկական երաժշտութեան երեկոյ»-ն:
Հասաւ սպասւած պահը եւ Հայաստանի Պետական կամերային երգչախումբն իր հրաշալի կատարմամբ Թեհրանի «Վահդաթ» դահլիճում հնչեցրեց Կոմիտասի բացառիկ ու անկրկնելի երգն ու երաժշտութիւնը:
Չորեքշաբթի, փետրւարի 10-ին մեկնարկելու է «Ֆաջր»-ի 31-րդ երաժշտական փառատօնը: Մինչ փետրւարի 20-ը կայացող փառատօնը, փետրւարի 14-ին, երեկոյեան ժամը 9-ին, «Վահդաթ» դահլիճում կայանալու է՝ երաժիշտ-դաշնակահար՝ Ռաֆայէլ Մնացականեանի դաշնամուրային ռեսիտալը: Յիշեալ ռեսիտալին հնչելու են կտորներ՝ Բախից, Շուբերթից եւ Շոպենից:
Այս տարի Մանուկների հետ միասնականութեան համաշխարհային օրը իւրայատուկ միջոցառմամբ նշանաւորւեց Թեհրանի «Վահդաթ» դահլիճում: Եռօրեայ միջոցառման ընթացքում, որը լեփ լեցուն էր հանդիսատեսով, «Փարս» երաժշտական խումբը համագործակցութեամբ իրանահայ համայնքի երկու արւեստագէտներ՝ Լորետա եւ Լիդիա Աւետիսեանների, իւրայատուկ ծրագիր իրականացրին:
Հոկտեմբերի 1-ի՝ Մանուկների հետ միասնականութեան միջազգային օրւայ կապակցութեամբ, իւրայատուկ միջոցառում է կազմակերպւել «Վահդաթ» դահլիճում:
Երէկ՝ սեպտ. 29-ին մեկնարկած ու մինչեւ հինգշաբթի, հոկտ. 1-ը տեւող գեղարւեստական միջոցառման ղեկավարներն են՝ Լորետա եւ Լիդիա Աւետիսեանները:
Թւականիս յունիսի 23-ին, 24-ին եւ 25-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում բեմադրւելու է Մոցարտի «Կախարդական ֆլուտ» օպերետը՝ «Աիօ» խմբի միջոցով:
Յիշեալ օպերետի երգչախմբի եւ երգիչների հագուստները ձեւաւորել է համալսարանի դասախօս եւ դիզայներ տկն. Էդնա Զէյնալեանը:
Մարտի 7-ից 9-ը, երեք գիշեր Թեհրանի «Վահդաթ» սրահում բեմ հանւեց գերմանացի երգահան Կառլ Օրֆի «Քարմինա Բուրանա» ներկայացումը: Այս աննախընթաց ելոյթը, Թեհրանում ներկայացւեց պրն. Մեհդի Ղասեմիի ղեկավարութեամբ, որը իր երաժշտական ուսումը աւարտել է Հայաստանում եւ սովորել է պրոֆեսոր Էդւարդ Միրզոյեանի մօտ:
Արդէն տաս տարի է, որ մեզ հետ չէ երաժշտագէտ, պրոֆեսոր Էմմանուէլ Մելիք-Ասլանեանը, նա իր մահկանացուն կնքեց 2003 թ., մեզ եւ երաժշտագէտ հասարակայնութեանը թողնելով ստեղծագործական հարուստ ժառանգութիւն, մասնագիտական բարձր հիմքերի վրայ ստեղծագործած եւ նորովի մատուցած:
Ալի Ջաննաթին, հինգշաբթի, օգոստոսի 22-ի երեկոյեան, «Վահդաթ» դահլիճում հանդիպեց գրողների, կինոգործիչների, արւեստագէտների եւ զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ: Մշակոյթի եւ իսլ. առաջնորդութեան նորընտիր նախարար Ալի Ջաննաթին հանդիպման ընթացքում նշել է. «Արւեստի բնագաւառը քաղաքական խաղերի, քաղաքական եւ կուսակցական բախումների բնագաւառ չէ: