Հա

Մշակոյթ

Արցախի շուրջ արձանագրուող ռազմաքաղաքական իրադարձութիւններու ամբողջ առանցքը հանգուցուած է նոյեմբեր 9-ի հրադադարի համաձայնութեան 6-րդ կէտին շուրջ:

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն յայտարարել է, թէ իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրաւելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողութիւններ, որոնց արդիւնքում վերահսկողութիւն է սահմանել, մասնաւորապես, Կրխկըզ բարձունքի հանդէպ։

168.am-ի հետ զրոյցում Պաշտպանութեան նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, խօսելով Բերձորի այլընտրանքային ճանապարհից, մասնաւորապէս՝ թէ այդ ճանապարհը որքանո՞վ է անվտանգ, նշեց, որ տւեալ պարագայում նախ պէտք է մի քանի ուղղութիւններով աշխատանք տարւի։

Սփիւռքահայ մամուլի գործիչ, հրապարակախօս եւ վերլուծաբան Վաչէ Բրուտեանը 168.am-ի հետ զրոյցում յիշեցրեց, որ շուրջ երեսուն տարի առաջ գործադրւած արգելքը չէր առնչւել միայն Հրայր Մարուխեանին. մամուլում այդ ժամանակ հրապարակւել էր 32 անունների ցանկ, որոնց մուտքը ՀՀ արգելւած էր Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան մէկ որոշումով:

ՀՀ ԱԳ նախարարութիւնը յայտարարութեամբ է հանդէս եկել, որում անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծւած իրավիճակին նշում է. «Անթոյլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող յայտարարութիւնները, որոնցով փորձ է արւում միակողմանիօրէն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտով սահմանւած իրաւական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխւել միայն յայտարարութիւնը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ 

Ադրբեջանը եկել է իրեն տրւած խոստումների յետեւից՝ ՀՀ քաղաքացի զինւորներին հանել Արցախից, երթեւեկել նոր ճանապարհով: Մինչդեռ նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի ընդամէնը առաջարկներ պէտք է ներկայացւէին։

Հինգշաբթի, 04 Օգոստոսի 2022 09:50

Սրանց համար Արցախինը հայկական սահման չէ

Արցախինը հայկական սահման չէ՞։ Սրանց համար, փաստօրէն՝ չէ։ Այնքան են այս իշխանութիւնները վախւորած թշնամու առաջ, որ նոյնիսկ չեն համարձակւում Անվտանգութեան խորհրդի նիստ գումարելու մասին պաշտօնապէս ասել, իրենց ֆէյքային չախոյանական կայքերով են դրա մասին լուր տալիս։ Այս իրավիճակը նորութի՞ւն է։ Ոչ իհարկէ։ 

Արցախում թշնամական յարձակման այս պայմաններում Հայաստանի ողջ պետական համակարգը պէտք է մոբիլիզացւէր՝ կոշտ յայտարարութիւններ, հանդիպումներ օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցիչների հետ, միջազգային կառոյցներին ահազանգէր, ԶԼՄ-ների եւ պետական քարոզչութեան համակարգւած աշխատանք եւ ռազմաքաղաքական բնոյթի այլ անհրաժեշտ աջակցութեան տրամադրում։ 

Արցախում շփման գծի լարւածութեան հետեւանքով վիրաւոր զինծառայողների թիւը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մէկինը՝ ծայրայեղ ծանր:

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանի մեկնաբանութեամբ՝ այս շրջանում Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներն ունեն մէկ գերնպատակ՝ ունենալ ցամաքային սահման։

Էջ 1, 260-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։