MENU
Բեռլինի Եւրոպական մշակոյթների թանգարանում օգոստոսի 19-ին մեկնարկել են Գերմանիայում հայկական մշակութային օրերը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, պաշտօնական բացման արարողութեանը ներկայ էին ԳԴՀ ԱԳՆ պաշտօնեաներ, Բեռլինի քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բազմաթիւ հիւրեր:
«Հայաստանն ունի շատ հարուստ ու երկնային մշակութային ժառանգութիւն»,- այս խօսքերով է Հայաստանի հետ համագործակցութեան մասին իր պատմութիւնը սկսում ԱՄՆ-ի «Smithsonian» հաստատութեան միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոլլի Ֆաննոնը:
Կիեւի Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի է ունեցել դասախօսութիւն՝ նւիրւած հայ քրիստոնէական մշակոյթի պատմութեանը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Analitikaua.net»-ն տեղեկացնում է, որ միջոցառումը կազմակերպւել է Ս. Սոֆիայի տաճարի անձնակազմի եւ Ուկրայինայում Մշակութային կապերի հայկական ընկերութեան համատեղ ջանքերով՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրայինայի թեմի հովանու ներքոյ:
Ասում են կեանքը չի սիրում թոյլերին, եւ նա է ուժեղ, ով իր մէջ ուժ է գտնում դիմակայելու ճակատագրի հասցրած հարւածներին, պայքարելու եւ ոտքի կանգնելու, չկորցնելով կամքն ու սկզբունքները: Այդ նկարագրի տէր անհատականութիւններից է Սերիկ Ստեփանի Դաւթեանը: Հայուհի, ով դէմ-յանդիման ապրելով իր դժւարին ճակատագրին՝ բազում զրկանքներ կրեց ստալինեան անհատի պաշտամունքի տարիներին, չընկրկելով ոչ մի դժւարութեան ու հարւածի առջեւ:
Մայիսի 12-ին մեր ժողովուրդը նշեց ծննդեան տարեդարձը հայ երգի եւ երաժշտութեան ժամանակակից վարպետներէն Էդւարդ Միրզոյեանի, որուն ստեղծագործական բեղուն վաստակն ու գեղարւեստական դաստիարակի պայծառ դէմքը կը կազմեն հարստութիւնն ու հպարտութիւնը համայն հայութեան:
Ժամանակը եկաւ հաստատելու, որ Վահան Տէրեան ի վերուստ կոչւած էր դառնալու հայ քնարերգութեան ամենէն աւելի յիշւող, հայ մարդոց սրտին մէջ ամենէն աւելի սիրոյ եւ հպարտ մարդասիրութեան յոյզեր արթնցնող ու վառ պահող բանաստեղծը։
Նախնական իր կրթութիւնը գիւղի վարժարանին մէջ ստանալէ ետք, Տէրեան յաճախեց եւ աւարտեց Ախալքալաքի պետական վարժարանը։ Ապա՝ անցաւ Թբիլիսի, որ 19-րդ դարավերջին հայոց մշակութային եւ ազգային-յեղափոխական ամենէն աշխոյժ կենտրոններէն էր։
«Հայոց ազատամարտը երգերում» գրքի հեղինակ Սահակ Սահակեանը 2014 թւականին Երեւանում «Լուսակն» հրատարակչութեան միջոցով եւ Արմենուհի եւ Ղեւոնդ Կուկունեանների անւան «Նոր սերունդ» հիմնադրամի մեկենասութեամբ հրատարակեց բաւականին արժէքաւոր այս գիրքը, որի մասին թերթիս հոկտեմբերի 19-ի համարում բաւականին բովանդակալից անդրադարձ արդէն ունեցել ենք:
«1tv.am»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի մայրաքաղաքում ընթերցողներին ներկայացւել է հայկական հարուստ մշակոյթն ու պատմութիւնը: Առաւել մանրամասն ցուցադրւել են հայկական տարազներն ու դրանց պատմութիւնը:
Միջոցառումն իրականացւել է Լեհաստանում Հայաստանի դեսպանութեան անմիջական աջակցութեամբ:
Հայ ժողովուրդի հոգեմտաւոր արժէքներու ոսկեմատեանին մէջ իրենց լուսաշող տեղն ունին ոչ միայն ստեղծագործ մեր տաղանդները, այլ նաեւ հայկեան հանճարին երկնած արժէքները կորուստէ փրկող, հաւաքող, ուսումնասիրող, արժեւորող եւ սերունդներուն մատչելի ու սիրելի դարձնող երախտաւորները։
Այս վերջիններու փաղանգին կը պատկանի Գարեգին Լեւոնեան, որուն ծննդեան 142-րդ տարեդարձն է նոյ. 6-ին:
Ռազմական արւեստը իւրաքանչիւր ժողովրդի մշակոյթի բաղկացուցիչ եւ կարեւոր մասն է: Հայ ժողովրդի պարագայում այն առանձնայատուկ տեղ է գրաւել հնագոյն ժամանակներից սկսած, երբ հայոց բանակում ծառայելը ազնւականութեան պարտականութիւնն ու մենաշնորհն էր: Իրադրութիւնն սկսեց փոխւել հայ իշխանական տների աստիճանական թուլացմամբ ու, ի վերջոյ, անհետացումով: Հայաստանը գլխատւեց եւ մնաց առանց տիրոջ եւ ղեկավարի: