Հա

Մշակոյթ

Թեհրանի «Վահդաթ» համերգասրահը դեկտեմբերի 19-ին լեփ-լեցուն էր արւեստասէր հասարակայնութեամբ, որը յոտնկայս ծափողջոյններով ունկնդրեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարած, Իրանի Ազգային սիմֆոնիկ նւագախմբի եւ երգչախմբի կատարմամբ «Հայկական երաժշտութեան երեկոյ»-ն:

Published in Մշակոյթ

Բոլորովին վերջերս հայութեան համար կարեւոր իրադարձութիւններից մէկը հանդիսացաւ աշխարհի ամենահեղինակաւոր ընկերութիւններից մէկի՝ գերմանական «ECMrecords»-ի կողմից հրատարակւած «Կոմիտաս» ձայնասկաւառակը՝ իր 30-էջանոց բազմաբովանդակ տեղեկատւութեամբ եւ լուսանկարներով: Ձայնասկաւառակի մեկնաբանութեան հեղինակները երգահան Տիգրան Մանսուրեանն եւ Լեւոն Իսկէնեանն են:

Պոլսահայ անւանի երգչուհի Էրլին Թոմաօղլուն փետրւարի 11-ին համերգով հանդէս կը գայ Ստամբուլի Շիշլիի մշակոյթի տանը: «ermenihaber.am»-ը, յղում անելով թուրքական «Sozcu» թերթի կայքին, տեղեկացնում է, որ համերգին հնչելու են ինչպէս նոր հեղինակային ստեղծագործութիւններ, այնպէս էլ հին ու հանրութեան կողմից վաղուց սիրւած երգեր:

Published in Հասարակական

Բոլոր սերունդներն են պատրաստ լսել ազգային, ժողովրդական երաժշտութիւն, եթէ դա ճիշտ մատուցմամբ ու «փաթեթաւորմամբ» է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչ Գուրգէն Դաբաղեանն՝ անդրադառնալով հարցին, թէ ինչպէս հայ եւ օտար հանդիսատեսին ճիշտ մատուցել հայկական ժողովրդական երաժշտութիւն:

«mic.com» կայքը յօդւած է հրապարակել ինն յայտնի երաժիշտների մասին, որոնց մասին ամերիկացի երաժշտասէր հանրութիւնը դեռեւս չի լսել: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «mic.com»-ը, ներկայացւած երգիչների թւում է նաեւ Սիրուշօն: «Աշխարհում յայտնի ինն երաժիշտներ, որոնց մասին ամերիկացիները չեն լսել» յօդւածում նշւում է, որ Քարդաշեանները միակ յայտնի հայերը չեն:

Փարիզում ԻՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մեծ համերգասրահում, մայիսի 11-ին կայացաւ Հայաստանից ժամանած մի քանի տասնեակ երաժիշտների «Երիտասարդները յանուն խաղաղութեան» խորագրով համերգը, որը կազմակերպւել էր ԻՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչութեան նախաձեռնութեամբ՝ «Տուքէի» երաժշտական փառատօնի եւ «Էքսպրեսս» պարբերականի աջակցութեամբ:

«tert.am»-ի փոխանցմամբ, Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, փառատօնի տնօրէն Եշիմ Գիւրեր Օյմաքը նշել է, որ փառատօնի ընթացքում երաժշտասէրները սիմֆոնիկ համերգների հարուստ ընտրութիւն են ունենալու:
Փառատօնի ընթացքում հնչելու են նաեւ հայ յայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանի գործերը:

Սայեաթ-Նովայի անւան միջազգային կոմպոզիտորական մրցոյթը նպատակ ունի հայկական երաժշտական աւանդոյթներն աւելի լայն լսարանին ներկայացնելու համար: Այս տարի, ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի, մրցոյթի նախապայմաններում ընդգրկւած էր հետեւեալ նախապայմանը. կոմպոզիտորներն իրենց ստեղծագործութիւններում պէտք է ընդգրկէին Դանիէլ Վարուժանի՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերից մէկի պոէզիան:

Մեր երիտասարդութիւնը մեծ պոտենցիալ ունի, շատ տաղանդաւոր է: Ուղղակի պէտք է նրանցով զբաղւել, որովհետեւ երիտասարդութիւնը շատ հեշտ է շեղւում ճանապարհից: Նւիրւածութիւն եւ յստակ ուղղութիւն ունենալ՝ սրանք են ամենակարեւոր բաները: Եթէ ունես ուղղութիւն, հոսքերով չես շարժւի եւ չես կորցնի քո սկզբնական իդէան:

Published in Հասարակական

Այս մտքերը եկան, երբ ուղիղ մէկ ժամ անընդմէջ նայում էի աշխարհահռչակ դաշնակահար ու կոմպոզիտոր Տիգրան Համասեանի աչքերի խորքը, բայց դա բոլորովին այլ մի զրոյց էր, որի մասին ես մի օր անպայման կը գրեմ: Իսկ բարձրաձայնեցինք այսքանը. երեւի ամենակարեւորին խօսքը չի կարողանում դիպչել, կամ երբ հասաւ այդ մեղքին, արդէն երգ է, որ կայ:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։