MENU
Արամ Մանուկեանի ծննդեան 144-ամեակի առթիւ Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում ցուցահանդէս է կազմակերպւել ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան մշակութային ժառանգութեան եւ ժողովրդական արհեստների բաժնի կողմից:
Մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում Արցախի Հանրապետութեան Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աշխատակազմի Նախազօրակոչային պատրաստութեան եւ արտադպրոցական ծրագրերի վարչութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի եւ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջեւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ է կազմակերպւել` նւիրւած կանանց միամսեակին:
Կապանի մշակոյթի կենտրոնի երկրորդ յարկի նախասրահում մարտի 17-ին բացւեց Իսլամական արւեստի Թաւրիզի համալսարանի ուսանողների եւ արւեստագէտների ձեռքի աշխատանքների ցուցահանդէսը:
Հինգշաբթի, մարտի 2-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացւել է իրանահայ երիտասարդ արւեստասէր Շարիս Մելքոմ Աբգարի անհատական ցուցահանդէսը: Այս մասին տեղեկանում ենք Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հանրութեան հետ կապերի գրասենեակից:
Հինգշաբթի, մարտի 2-ին Ստեփանակերտի պատկերասրահում Գրիգորի Գաբրիէլեանցի անւան հիմնադրամի կողմից կազմակերպւել է մանկական գունանկարների մրցոյթ-ցուցահանդէս:
Էրբիլում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան պաշտօնական բացման երկրորդ տարեդարձի կապակցութեամբ գլխաւոր հիւպատոսութիւնը փետրւարի 26-ին, Իրաքեան Քուրդիստանի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերով նախարարութեան հետ համատեղ, մշակոյթի նախարարութեան գլխաւոր սրահում կազմակերպել էր ՀՀ-ում բնակւող քուրդ, եզդի եւ ասորի ազգային փոքրամասնութիւնների մասին շուրջ 70 պատմական լուսանկարների եւ արխիւային փաստաթղթերի ցուցահանդէս, որի պաշտօնական բացումին նախորդել է հայատառ քրդական ձեռագրերի, հայատառ քրդերեն տպագիր գրքերի մասին Մատենադարանի գիտաշխատող Գոռ Երանեանի ելոյթ-պրեզենտացիան:
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ՋԱՀ (Ջաւախք-Արցախ-Հայաստան) յանձնախումբին, երկուշաբթի, 20 եւ չորեքշաբթի 22 փետրուարին, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլէճին եւ Մ. եւ Հայկ Արսլանեան ճեմարանին մէջ ընթացք առաւ «Արցախի կոթողները» խորագիրով շրջուն ցուցահանդէսը, որ պիտի այցելէ Լիբանանի տարբեր հայկական վարժարաններ:
Պերլինի մէջ գործող «Յուշաշատեան» միութեան եւ յունալէզու «Արմենիքա» պարբերաթերթի գործակցութեամբ, 22 Փետրուարէն մինչեւ 14 Մարտ 2023, Աթէնքի մէջ տեղի պիտի ունենայ յատուկ ցուցահանդէս մը, որ կապ ունի 20-րդ դարու առաջին կիսուն ճաշակած Հայոց Ցեղասպանութեան ու նացիական բռնութիւններուն վերապրողներու յուշերու վկայութիւններուն հետ։ Ցուցադրութիւնը պիտի իրագործուի Աթէնքի քաղաքապետութեան «Մելինա Մերքուրի» մշակութային կեդրոնէն ներս (Ηρακλειδών 66, Θησείο, Αθήνα)։ Հովանաւորն է EVZ («Յիշողութիւն, պատասխանատուութիւն եւ ապագայ») հիմնարկութիւնը։
Թւականիս նոյեմբերի 20-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում կազմակերպւած կուպրի, մեկուսիչների, ասֆալտի եւ յարակից սարքաւորումների 13-րդ միջազգային ցուցահանդէսին իրանահայ գործարարը իր ուրոյն տեղն էր զբաղեցնում: Ցուցահանդէս, որը իր աշխատանքն էր սկսել նոյեմբերի 20-ին եւ շարունակւեց մինչեւ նոյեմբերի 23-ը:
Թւականիս նոյեմբերի 20-ին Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում իր աշխատանքն է սկսել կուպրի, մեկուսիչների, ասֆալտի եւ յարակից սարքաւորումների 13-րդ միջազգային ցուցահանդէսը, որը շարունակւելու է մինչեւ նոյեմբերի 23-ը: