Հա

Մշակոյթ

ՀՀ Սփիւռքի նախարարութիւնն իր 5 ամեայ յոբելեանի կապակցութեամբ կազմակերպում է միջոցառումների շարք, որը ներառում է շնորհանդէս, մրցանակաբաշխութիւն, ցուցահանդէս, ընդունելութիւն, պարգեւատրում, այցելութիւններ, համերգներ: Յոբելեանական միջոցառումների մեկնարկը տրւեց հոկտեմբերի 1-ին: ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմը նախարար Հրանուշ Յակոբեանի գլխաւորութեամբ այցելեց Եռաբլուր՝ զինւորական պանթէոն, որտեղ նախարարութեան աշխատակիցները ծաղիկներ դրեցին արցախեան պատերազմի հերոսների յիշատակը յաւերժացնող յուշարձանին եւ յարգանքի տուրք մատուցեցին հերոսներին:

Published in Հասարակական

Շիրակի Մարզային գրադարանում՝ մարզկենտրոն Գիւմրիում, կայացել է Հայաստանի պատմա-մշակութային ժառանգութիւնը ներկայացնող յուշարձանների լուսանկարների ցուցահանդէսը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդէսին ներկայացւել են հանրապետութեան տարբեր մարզերի 55-ից աւելի յուշարձանների լուսանկարներ:

Published in Հասարակական

Անգլիայի հանրայայտ Բուկինգհեմեան պալատում կազմակերպւել է մի բաւական ուշագրաւ ցուցահանդէս, որն այցելուներին տեղափոխել է դէպի անցած դարի 1953 թ. յունիսի 2-ը՝ այն օրը, երբ տեղի է ունեցել թագուհի Էլիզաբեթ 2-ի թագադրման հանդիսաւոր արարողութիւնը։ Ինչպէս նշել է «Daily Mail»-ը, ցուցադրութեան են հանւել բազմաթիւ շքեղ զգեստներ, ադամանդներ, այլ թանկարժէք քարեր ու մի շարք այլ պարագաներ, որոնք թագուհին ու արարողութեան հիւրերն օգտագործել են թագադրման օրը։

Published in Այլ

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, արւեստագէտ Սերգէյ Փարաջանովի թանգարանը յուլիսի 27-ին տօնեց իր հիմնադրման 22-ամեակը: Տարեկան 15-18 հազար այցելու ունեցող թանգարանին յաջողւել է դառնալ երեւանցիների եւ օտարերկրացիների կողմից ամենամեծ պահանջարկ վայելող մշակութային վայրերից մէկը: Ի տարբերութիւն այլ թանգարանների՝ Փարաջանովի թանգարանի գործունէութիւնը չի սահմանափակւում միայն չորս պատերի ներսում, քանի որ տարէցտարի աւելանում է միջազգային ցուցադրութիւնների թիւը, որոնք միտւած են մեծանուն կինոռեժիսորի արւեստի պրոպագանդմանը՝ ողջ աշխարհում:

Published in Մշակոյթ

Իրանական «ԻՌԻԲ» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ ս. թ. հոկտեմբերի 19-23-ը Երեւանում կը կայանայ իրանական ապրանքների 15-րդ ցուցահանդէսը: Ցուցահանդէսը կազմակերպւում է Իրան-Հայաստան Առեւտրի պալատի եւ Առեւտրի զարգացման կազմակերպութեան նախաձեռնութեամբ:

Published in Իրան

Սեպտեմբերի 2-ին Ժնեւի էկումենիկ կենտրոնում բացւեց «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելուց էք» (Ղուկ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդէս՝ նւիրւած 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեանը՝ Հայոց Մեծ Եղեռնին: Ցուցահանդէսը կազմակերպել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արխիւը եւ Հայաստանեան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը՝ աջակցութեամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի:

Published in Հասարակական

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեանը մասնակցել է օգոստոսի 31-ին մեկնարկած «Եւրոպական ժառանգութեան օրեր»-ի շրջագծում «Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանում բացւած «Հռոմ. իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդէսին: Աշխատանքներն Իտալիայում դիւանագիտական առաքելութիւն իրականացնելու տարիներում հեղինակել է մասնագիտութեամբ ճարտարապետ Կարինէ Դանիէլեանը:

Published in Հասարակական

Հանդիսատեսին ներկայացւում են թւով հինգ փաստագրական ֆիլմեր, որոնք հանդիսանում են՝ Ալեքսէյ Մանուկեանի, Անիլ Չիզմեսիօղլուի, Անուշ Բաբաջանեանի, Արիֆ Եամանի, Արմենուհի Վարդանեանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրէն Այթուղի, Մարիաննա Վարդանեանի, Սոֆիա Դանիէլեանի եւ Վոլկան Դողարի համատեղ աշխատանքը: Փակւելով 1993 թւականին՝ թուրք-հայկական սահմանը շարունակում է բաժանել մարդկանց, գիւղերը, երկաթուղին, երեխաների ծիծաղը եւ յիշողութիւնները: 

Published in Հասարակական

ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում բացւել է յոբելեանական ցուցահանդէս՝ նւիրւած ՀԽՍՀ-ի ժողովրդական նկարիչ պրոֆ. Արա Վաղինակի Բեքարեանի ծննդեան 100-րդ տարեդարձին: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակոյթի նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, օգոստոսի 23-ին ցուցահանդէսի բացման արարողութեանը յաջորդել է նաեւ նկարչի աշխատանքների ծաւալուն պատկերագրքի շնորհանդէսը:

Ցուցադրութիւնում, որը նւիրւած է ռուսական մուլտիպլիկացիոն արւեստի 100-ամեակին, առաջին տեղը զբաղեցնում է Չեբուրաշկայի մասին պատմութիւնը։ Այցելուները կարող են ծանօթանալ պատմութեանը, թէ ինչպէս է ռեժիսոր Ռոման Կաչանովը 1969-ին ստեղծել Էդւարդ Ուսպենսկու պատմւածքի հերոսներին, իսկ 2000-ական թթ. սկզբում հերոսներն անսպասելի կերպով մեծ ճանաչում են ձեռք բերել Ճապոնիայում։

Published in Այլ
Էջ 36, 36-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։