MENU
Ստամբուլի «Դեպօ» ցուցասրահում բացւել է «1990 թւականից մինչեւ այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդէս։ Ցուցահանդէսը կազմակերպւել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնութեամբ եւ Ստամբուլում Շւեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցութեամբ։
Իրանի ազգային թանգարանում աւարտւեց «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը: Երէկ՝ յունւարի 16-ին տեղի ունեցաւ ցուցահանդէսի փակման արարողութիւնը:
Ուրբաթ, 1 դեկտեմբեր 2017-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի երկու Ատենապետների՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ պրն. Վարուժ Յովհաննէսեանի այցելեց «Շիրին» ցուցասրահը, որտեղ հայ նշանաւոր ժամանակակից արւեստագէտների ջրաներկ ստեղծագործութիւնները ցուցադրւում էին։ Ցուցասրահում դրւած էին Սմբատ Տէր-Կիւրեղեանի, Երւանդ Նահապետեանի, Եսայի Շահիջանեանի, Միքայէլ (Միշա) Շահբազեանի եւ Աւագ Հայրապետեանի գործերը։
Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին կը բացւի «Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, որը բաց կը լինի մինչեւ 2019 թ.-ի յունւարի 13-ը:
Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ արւեստի զանազան ճիւղերի բացառիկ նմուշների ցուցահանդէս, ինչը զուգորդւած էր նոյն աշխատանքների պատրաստման կենդանի ցուցադրութեամբ՝ վարպետների միջոցով:
Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութիւնը Արցախին զօրակցելու նպատակով կազմակերպւող իր աշխատանքների ծիրում, իրականացրեց Արցախում արտադրւած մթերքի եւ սեղանի ծածկոցների ցուցահանդէս-բարեգործական վաճառք, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 20-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում։
Երէկ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյեան Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցաւ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութիւնը:
Թւականիս հոկտեմբերի 17-ից մինչեւ 2018-ի յունւարի 17-ը Իրանի ազգային թանգարանում կայանալու է հնագիտական գտածոների ցուցահանդէս, որտեղ առաջին անգամը ներկայացւելու է Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք.Ծ.ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք.Ծ.ա. ա դար) 103-ական նմոյշներ: Համատեղ ցուցահանդէսի խորագիրն է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը»:
Փարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբվերի 25-ին տեղի է ունեցել «Քրիստոնէութեան Ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդէսը:
Ուկրայինայի մայրաքաղաք Կիեւի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ին բացւելու է «Հանճարը եւ ծովը. աւանդոյթները, որոնումները, յայտնագործութիւնները» խորագիրը կրող ցուցահանդէս` նւիրւած Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակին եւ պատկերասրահի 95-ամեակին: