Հա

Մշակոյթ

Լիլիթ Տէրեանին «Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր» են անւանում. նրա աշխատանքները երկրում կարելի է ամենուր տեսնել, իսկ հայկական եկեղեցիների ու մշակութային կենտրոնների տարածքներում դրանք գրեթէ պարտադիր են։ Նա քանդակագործ ու նկարիչ է, որի աշխարհընկալումն ընդգրկել է հայկական, պարսկական ու եւրոպական մշակոյթի աւանդոյթները։ Տէրեանը կեանքի ընթացքում է փառքի արժանացել։ 

Published in Մշակոյթ

Արցախի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան եւ «Ապագայ սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնութեամբ յուլիսի 1-ից Շուշիում մեկնարկել է «Յակոբ Գիւրջեան» քանդակագործութեան 5-րդ միջազգային սիմպոզիումը:

Published in Մշակոյթ

«Մարդու պտղաբերութեան կենտրոնի» յարակից տարածքում մեծ հանդիսութեամբ բացւեց հայ քանդակագործութեան հանճար Երւանդ Քոչարի՝ 1927 թւականին Փարիզում ստեղծւած էսկիզով քանդակւած արձանը: «Մայրութիւն» վերանւանմամբ քանդակի ստեղծման գաղափարը կենտրոնի հիմնադիր տնօրէն, բժշկական գիտութիւնների դոկտոր Էդւարդ Համբարձումեանինն է, իսկ քանդակի հեղինակը Երւանդ Քոչարի որդին է՝ Ռուբէն Քոչարը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում տեղեկացրել է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանը՝ յաւելելով, որ արդէն աւանդական դարձած Շուշիում անցկացւող քանդակագործութեան սիմպոզիումը միջազգային համագործակցութեան, մշակութային ու մասնագիտական երկխօսութեան եւ ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արւեստագէտների համար:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։