Հա
13/02/2018 - 10:30

«Ակօս»-ի գլխաւոր խմբագիր. «Ի վերջոյ, այդ ընտրութիւնն իրականացւելու է, եւ պոլսահայ համայնքը պատրիարքի աթոռին է նստեցնելու արժանի մէկին»

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Էդւարդ Տանձիկեանն անդրադարձել է Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի վերանշանակմանն ու ստամբուլահայ համայնքի ներսում այդ ամենից առաջացած ճգնաժամին: 

«alikonline.ir» - Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Էդւարդ Տանձիկեանն անդրադարձել է Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի վերանշանակմանն ու ստամբուլահայ համայնքի ներսում այդ ամենից առաջացած ճգնաժամին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Թէեւ Գարեգին Բեկչեանն ընտրւեց որպէս պատրիարքի տեղապահ՝ այդ ընտրութիւններին մասնակցած ու պարտւած Աթեշեանը պէտք է որ հրաժարական տար, սակայն չարեց դա: Հիմա հասկանալի է, թէ ինչու: Վստահաբար այս օրերի հետ կապւած իր ծրագրերն ունէր»,- գրում է Տանձիկեանը՝ նկատելով, որ Աթեշեանն այս ընթացքում պարբերաբար յիշեցրել է համայնքին, որ հէնց ինքն է պետութեան կողմից նախընտրելի միակ թեկնածուն, իսկ պետութիւնն էլ, իր հերթին, տարբեր միջնորդների միջոցով հասկացրել է, որ Բեկչեանն իշխանութիւնների համար ցանկալի անձ չէ:

«Որոշ բանակցութիւնների արդիւնքում պարզ դարձաւ, որ պետութիւնը որոշել է շարունակել իր ճանապարհն Աթեշեանի հետ:

Ի վերջոյ, շատ խնդրայարոյց մի նամակով հայ համայնքին հասկացրին՝ «ընտրութիւն-մնտրութիւն չկայ, մեր մարդն Աթեշեանն է»: Իհարկէ, հէնց այդպէս չասացին, սակայն նամակից արւած հետեւութիւնը դա է: Սա որեւէ տրամաբանական բացատրութիւն չունի՝ ո՛չ իրաւական, ո՛չ եկեղեցական կանոնակարգի տեսանկիւնից: Առանց պատրիարքի մահանալու նոր ընտրութիւն կատարել չկարողանալու եւ պատրիարքին անգործունիա ճանաչելու պայմանների թւում առողջական խնդիրների մասին կէտի տեղ չգտնելու որոշումը ո՞ր դատարանն է ընդունել՝ մեծ հարց է»,- շարունակում է «Ակօս»-ի խմբագիրը՝ նշելով, որ ստեղծւած իրավիճակն անհնարին է առանձին դիտարկել Թուրքիայում տիրող լարւած ներքաղաքական վիճակից, եւ հայ համայնքը, ցաւոք, կրում է երկրի ընդհանուր վիճակի հետեւանքները նաեւ իր ներհամայնական կեանքում:

«Սակայն անհնարին է ստւեր գցել ընտրութեան ու ընտրողի իրաւունքի վրայ: Ի վերջոյ, այդ ընտրութիւնը կատարւելու է, եւ հայ համայնքը պատրիարքի աթոռին է նստեցնելու արժանի մէկին: Մենք երբեք չպէտք է կորցնենք մեր հաւատը դրա հանդէպ եւ պէտք է շարունակենք աշխատել»,- եզրափակել է Տանձիկեանը:

Ինչպէս աւելի վաղ յայտնել է «tert.am»-ը, Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշեանը կը շարունակի մնալ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնում: Նման որոշման կրօնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուի եւ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցութեամբ արտահերթ ժողովից յետոյ:

Աւելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրաւիրւած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խմբի անդամների եւ հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայութեամբ պաշտօնապէս յայտարարվել էր, որ աւելի քան 9 տարի կոմայի մէջ գտնւող պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի կենդանութեան օրոք որեւէ նոր ընտրությեան հայ համայնքին գնալ չի թոյլատրւի եւ որ պետութիւնը հաւատարիմ է մնալու իր՝ 2010 թւականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշեանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:

Յարակից լուրեր

  • Պոլսոյ հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու փաստի առթիւ հանդէս է եկել յայտարարութեամբ
    Պոլսոյ հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու փաստի առթիւ հանդէս է եկել յայտարարութեամբ

    Պոլսոյ հայոց պատրիարք, արք. Մաշալեանը Սուրբ Սոֆիայի հետ կապւած վերջին զարգացումների համատեքստում հանդէս է եկել յայտարարութեամբ։

  • Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան
    Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան

    Կոստանդնուպոլսոյ Հայոց Սահակ Երկրորդ Մաշալեան պատրիարքին գահակալութեան արարողութենէն չորս օր ետք՝ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Էրտողան Անգարայի նախագահական պալատին մէջ ընդունեց պատրիարքն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը, որոնց հետ մէկ ժամ տեւած դռնփակ տեսակցութեան մասին բաւական ժլատ տեղեկութիւններ փոխանցեց Պոլսահայ «Ժամանակ» պարբերականը։

  • Պոլսոյ պատրիարքը չի օգտագործում «ցեղասպանութիւն» բառը եւ պաշտպանում է թուրքական թեզերը
    Պոլսոյ պատրիարքը չի օգտագործում «ցեղասպանութիւն» բառը եւ պաշտպանում է թուրքական թեզերը

    Դեկտեմբերի 11-ին Կ. Պոլսի հայ համայնքը վերջապէս ընտրեց նոր պատրիարք: Տարիներ շարունակ հոգեւոր հովւի կարիք ունեցող համայնքի ընտրութիւնը կանգնեց Սահակ եպս. Մաշալեանի վրայ: Միւս թեկնածուն՝ Արամ Աթեշեանը, համայնքում ունէր ցածր վարկանիշ: Պատճառը պարզ էր՝ երկար տարիներ փոխանորդ եղած Աթեշեանը բազմիցս է հանդէս եկել թուրքամէտ եւ հակահայկական յայտարարութիւններով: Թւում էր՝ նոր՝ 85-րդ պատրիարքը կը տարբերւէր երջանկայիշատակ Մեսրոպ արք. Մութաֆեանի հիւանդութեան շրջանում համայնքը ղեկավարած փոխանորդ Աթեշեանից: Բայց՝ աւաղ:

  • Պոլսոյ հայոց 85-րդ պատրիարք ընտրւեց Սահակ եպիսկոպոս Մաշալեանը
    Պոլսոյ հայոց 85-րդ պատրիարք ընտրւեց Սահակ եպիսկոպոս Մաշալեանը

    Պոլսոյ հայոց 85-րդ պատրիարք ընտրւեց Սահակ եպիսկոպոս Մաշալեանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում յայտնեց Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունեանը:

  • Ակնարկ. Կոստանդնուպոլսոյ նորովի բացայայտումի նախադրեալները
    Ակնարկ. Կոստանդնուպոլսոյ նորովի բացայայտումի նախադրեալները

    Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան թեկնածուին Պոլսոյ քաղաքապետ ընտրուիլը արդէն սկսած է մեկնաբանուիլ իբրեւ Թուրքիոյ նախագահին քաղաքական ասպարէզի մայրամուտի մեկնարկ: Գործող սահմանադրութեամբ երկրորդ անգամ առաջադրուելու իրաւունքի օգտագործումը կը թուի, որ խնդրոյ առարկայ է արդէն նախագահ Էրտողանի համար: Միտումները անոր վայելած վարկանիշի անկման ցուցանիշներ սկսած են դրսեւորել եւ անոնցմէ կարեւորագոյնը` Պոլսոյ ընտրութիւններուն արդիւնքն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։