Հա
28/11/2018 - 08:41

Արգենտինահայերը բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի՝ Բուէնոս Այրես այցի դէմ

Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրեսում հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այցի դէմ, որն Արգենտինա է ժամանելու «G20» գագաթնաժողովին մասնակցութեան համար:

«alikonline.ir»- Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրեսում հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այցի դէմ, որն Արգենտինա է ժամանելու «G20» գագաթնաժողովին մասնակցութեան համար: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Արգենտինահայերը դատապարտել են Թուրքիայի՝ Հայոց Ցեղասպանութեան հարցում ժխտողական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ միջազգային հանրությեան ուշադրութիւնն են հրաւիրել այն փաստի վրայ, որ ժամանակակից Թուրքիայում շարունակւում են բռնաճնշումներն ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ:

Ակցիայի մասնակիցները խօսել են նաեւ Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասին, որը շարունակում է մնալ թուրքական բանտում՝ չնայած նրա անհապաղ ազատ արձակման մասին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։