Հա
08/04/2019 - 14:10

Էրբիլում կատարւել է Հայ Առաքելական նորակառոյց եկեղեցու օծման արարողութիւն

Ապրիլի 5-6-ն Իրաքեան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցաւ Հայ առաքելական նորակառոյց Նաւակատիք եկեղեցու օծման արարողութիւնը, որի ընթացքում եկեղեցին անւանակոչւեց Սուրբ Խաչ։

«alikonline.ir» - Ապրիլի 5-6-ն Իրաքեան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցաւ Հայ առաքելական նորակառոյց Նաւակատիք եկեղեցու օծման արարողութիւնը, որի ընթացքում եկեղեցին անւանակոչւեց Սուրբ Խաչ։ Եկեղեցու կառուցման համար հողայատկացումը եւ ֆինանսաւորումը իրականացւել էր Ինքնավարութեան նախկին նախագահ Մասուդ Բարզանիի կառավարութեան կողմից: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Օծման արարողութիւնը կատարեց Հայ Առաքելական Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տէր Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանը։ Արարողութեանը ներկայ էին Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Հրաչեայ Փոլադեանը, Եգիպտոսի, Ռումինիայի, Փարիզի, Դամասկոսի թեմերի առաջնորդները, Կիպրոսի թեմի նախկին առաջնորդը եւ Էջմիածնի Գէորգեան ճեմարանի տեսուչը։ Արարողութեանը մասնակցում էին նաեւ Իրաքի տարբեր կրօնական համայնքների առաջնորդներ, պետական բարձրաստիճան այրեր, երկրում հաւատարմագրւած դիւանագէտներ, հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։