Թուրքիայի Հայոց պատրիարքութեան պատրիարքի տեղապահի ընտրութիւնը, որ նախատեսւած էր անցկացնել երէկ՝ կէսօրից յետոյ, յետաձգւել է մօտ մէկ շաբաթով։
«alikonline.ir» - Թուրքիայի Հայոց պատրիարքութեան պատրիարքի տեղապահի ընտրութիւնը, որ նախատեսւած էր անցկացնել երէկ՝ կէսօրից յետոյ, յետաձգւել է մօտ մէկ շաբաթով։ Այս մասին յայտնի է դառնում պատրիարքութեան փաստաթղթի հրապարակումից։ Գրում է «Yerkir.am»-ը:
Ընտրութիւնը կը կայանայ յուլիսի 4-ին՝ առաւօտեան ժամը 10։00-ին։ Տեղափոխութեան պատճառները, սակայն, չեն հաղորդւում, ուղղակի նշւում է, որ այդ մասին որոշւել է կուսակալութիւնից ստացած պաշտօնական գրութեան համաձայն։