Հա
11/07/2019 - 09:20

Անհրաժեշտ են մեծածաւալ կապիտալ ներդրումներ

Երէկ հանրապետութեան զգալի հատւածում գրանցւել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապւած խնդիրներ, ինչի հետեւանքով ներկայումս երկրի տնտեսութիւնը եւ մեր ազգաբնակչութիւնը լարւածութիւն եւ անյարմարաւէտութիւն է զգում. կրում է զգալի բարոյական եւ նիւթական վնասներ:

Երէկ հանրապետութեան զգալի հատւածում գրանցւել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապւած խնդիրներ, ինչի հետեւանքով ներկայումս երկրի տնտեսութիւնը եւ մեր ազգաբնակչութիւնը լարւածութիւն եւ անյարմարաւէտութիւն է զգում. կրում է զգալի բարոյական եւ նիւթական վնասներ: Անշուշտ, այս իրավիճակում, ոմանք փորձում են գտնել դաւադրութիւններ, կանխամտածւած քայլեր, ոմանք յիշում են 90-ականները, սակայն ըստ էութիւն՝ գործ ունենք տնտեսական խնդրի եւ անարդիւնաւէտ կառավարման հետ:

Երեւան ՋԷԿ-ը պետական ընկերութիւնն է, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի միակ սեփականատէրը Գազպրոմ Արմենիա ընկերութիւնն է: Երեւան ՋԷԿ-ը լրիւ նոր կառուցւած կայան է, որը վերջին տարիների ընթացքում ճապոնական վարկային միջոցների հաշւին արդիականացւել է, արտադրում է ցածր ինքնարժէքով էլեկտրաէներգիա, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկը իր դրւածքային հզօրութիւններից աւելի քիչ ծաւալով է գործում եւ հիմնական ծանրաբեռնւում է ատոմակայանի պլանային դադարների ժամանակ:

Յատկանշական է, որ վաղուց կապիտալ ներդրումներ չեն իրականացւել Հրազդանի 5-րդ էներգոբլոկում: Եթէ վթարը տեղի է ունեցել կայաններից մէկում, ապա այն կարող է ազդել նաեւ միւս կայանի վրայ, քանի որ գերծանրաբեռնւածութիւն կը գրանցւի ցանցում, դրան կը նպաստէր նաեւ բարոյապէս եւ ֆիզիկապէս մաշւած բարձրավոլտ էլեկտրացանցերը, որի արդիականացման ծրագրերը նոր իշխանութիւնների կողմից յետաձգւեցին անորոշ ժամկէտով: Պարզ է նաեւ, որ բաշխիչ ցանցերը, որոնք մատակարարում են էլեկտրաէներգիա սպառողներին, ներկայումս անխափան գործում են:

Այսպիսով՝ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը բաւականին հին է, մեծածաւալ կապիտալ ներդրումների անհրաժեշտութիւն կայ, այս ամէնին գումարւում է առանձին լիազօր մարմնի բացակայութիւնը, ինչպէս նաեւ լիազօրութիւնների ոչ յստակ եւ անարդիւնաւէտ բաշխւածութիւնը ՀՀ կառավարութեան եւ ՀՀ հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի միջեւ:

 

Սուրէն Պարսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։