Հա
28/07/2019 - 10:40

Էլէն Սեգարայի յուզիչ անակնկալը լիբանանահայ համայնքին

Փարիզի «Աստւածամօր տաճար»-ի Էսմերալդան՝ աշխարհահռչակ երգչուհի Էլէն Սեգարան, յուլիսի 26-ի երեկոյեան իր լիբանանեան մենահամերգը եզրափակել է «Դլէ եաման»-ի կատարմամբ:

«alikonline.ir» - Փարիզի «Աստւածամօր տաճար»-ի Էսմերալդան՝ աշխարհահռչակ երգչուհի Էլէն Սեգարան, յուլիսի 26-ի երեկոյեան իր լիբանանեան մենահամերգը եզրափակել է «Դլէ եաման»-ի կատարմամբ. փոխանցում է «Yerkir.am»-ը:

Ողջունելով իր լաւ բարեկամին՝ Լիբանանում ՀՀ դեսպանին, առանց նւագակցութեան, կատարեալ լռութեան մէջ Սեգարան իր մոգական ձայնով հնչեցրել է «Դլէ եամանը»՝ նւիրելով իր հայուհի մօրը՝ Թերեզա Գասպարեանին, ու յուզմունքից ալեկոծւող հայ համայնքին:

Բազմահազարանոց համերգին ներկայ են եղել պետական պաշտօնեաներ, պատգամաւորներ, մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրւել է Լիբանանի կենտրոնական հեռուստատեսութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։