Հա
10/10/2019 - 08:00

Ստամբուլում բացւել է Յակոբ Պարոնեանի արձանը

Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսոյ հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալեանի նախագահութեամբ տեղի է ունեցել յայտնի հայ գրող-երգիծաբան Յակոբ Պարոնեանի արձանի բացման արարողութիւնը։

«alikonline.ir» - Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսոյ հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալեանի նախագահութեամբ տեղի է ունեցել յայտնի հայ գրող-երգիծաբան Յակոբ Պարոնեանի արձանի բացման արարողութիւնը։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսոյ պատրիարքարանի ֆէյսբուքեան էջից։ Գրում է Panorama.am-ը:

Սահակ եպիսկոպոս Մաշալեանն իր խօսքում նշել է, որ Պարոնեանը հայ գրականութեան զարթօնքի շրջանի գրողներից է, նրա գլխաւոր գործն է եղել դիտել, քննել, ուղղել։

«Լաւը գնահատել է, իսկ տեսած թերութիւնները երգիծանքի միջոցով քննադատել է։ Ընդհանարապէս, նրա շրջանի մարդիկ այնքան էլ չեն հանդուրժել նման ոճը, բայց իր յաջորդները մեծ հիացմունքով են ընթերցել նրա գործերը։ Մենք մեր արժէքները միշտ մեր աչքերի առաջ պէտք է ունենանք, որպէսզի չմոռանանք նրանց։ Պարոնեանի արձանը պէտք է յիշեցնի իր ներկայութիւնն ու այցելուները այստեղ պէտք է յիշեն Պարոնեանի երգիծանքը»,- ասել է Պոլսոյ հայոց պատրիարքի տեղապահը։

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասում գտնւում է հայկական գերեզմանատունը։ 1830 թւականին Օսմանեան կայսրութեան պաշտօնական հրովարտակով գերեզմանատան տարածքը տրամադրւել է Ստամբուլի հայերին: Սկսել է գործել 1865 թւականից։ Կառավարւում է եւ պահպանւում Թուրիքայի հայկական համայնքի կողմից: Գերեզմանատունը 1930 թւականին ընդունւած օրէնքով փոխանցւել էր Ստամբուլի քաղաքապետարանին, սակայն 2015 թւականին սեփականութեան իրաւունքը վերադարձւել է եւ 80 տարի ժամկէտով պատկանում է Բէյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին: Ունի մօտ 41.950 քմ. մակերես, մօտաւորապէս 700 միլիոն թուրքական լիրա արժէք։ Գերեզմանատանը թաղւած են յայտնի հայ մտաւորականներ, արւեստագէտներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։